o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խնդրում եմ, վերանայեք գիշերներն ու լուսադեմին «սիրենաներ» միացնելը, չէ՞ որ թե՛ վիրուսից, թե՛ սրտի կաթվածից կարող են լինել զոհեր». Զառա Արամյան

06.06.2020 17:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խնդրում եմ, վերանայեք գիշերներն ու լուսադեմին «սիրենաներ» միացնելը, չէ՞ որ թե՛ վիրուսից, թե՛ սրտի կաթվածից կարող են լինել զոհեր». Զառա Արամյան

«Մենք, մեր սերունդը, ցավոք սրտի շատ բան տեսանք, ապրեցինք, տառապեցինք... և՛ աղետալի երկրաշարժը, և՛ արցախյան պատերազմը, և՛ շրջափակումը, մութ ու ցուրտ տարիները… է՛լ մսի ու ձկան փոշուց պատրաստած տոլման, է՛լ տալոնով հացի կիլոմետրանոց հերթերը, է՛լ վառված մոմերից տանը ձուլված նոր մոմերը, է՛լ վերմակով տաք պահվող ճաշը, է՛լ ավտոմեքենայի մարտկոցով տանը միացրած հեռուստացույցը, է՛լ ֆուջիկաներից սևացած ձեռքերն ու քթանցքները, է՛լ կրակոցներ ու մահեր` օրը ցերեկով, է՛լ կրկին պատերազմ՝ ապրիլյան… Ողբ ու ողբերգություն...»,- գրում է հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ  և շարունակում. «Մեր նյարդային համակարգը շատ փխրուն է, վեր ենք թռնում ամեն բարձր ձայներից ու լացերից... հիմա այս դաժանությունը՝ կորոնավիրուսը, որը բոլորիս պահում է վախի մթնոլորտում, ամբողջ գիշեր աչք չկպցրեցի, ամբողջ գիշեր շտապօգնության մեքենաների սարսափեցնող «սիրենաներն» էին խախտում գիշերային լռությունը… Մտքումս հաշվում էի, թե քանի՞ կանչ է, քանի՞ պոտենցիալ հիվանդի են տեղափոխում հիվանդանոց: Ցավ է, ուժգին ցավ, միայն գիշերվա երեքին, կամ` հինգին մի՞թե այդքան շատ է երթևեկությունը, որ շտապօգնության մեքենաներին պետք է ջանալ, որ ճանապարհ ազատվի, տեղ տրվի, որ այդքան բարձր ազդանշանով են տեղաշարժվում` գիշերն ու լուսադեմին: Ախր, մեղք ենք, միայն այդ ձայնը կարող է քեզ հիվանդացնել...»,- անհանգստացած ասում է Զ. Արամյանն ու փաստում. «Շտապօգնության ամեն մեքենայի հետևից աղոթում եմ, որ շուտ հասցնեն, հնարավորինս փրկեն»,- ապա կոչով դիմում համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին. «Խնդրում եմ, վերանայեք գիշերներն ու լուսադեմին «սիրենաներ» միացնելը, չէ՞ որ թե՛ վիրուսից, թե՛ սրտի կաթվածից կարող են լինել զոհեր... Կոչ եմ անում ՀՀ առողջապահության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը եւ բոլոր նրանց, ովքեր իրավասու են  այս հարցին լուծումներ տալ: Մտածե՛ք այս արդիական հարցի շուրջ»,- ասել է հեռուստահաղորդավարութհին և եզրափակել. «Շնորհակալություն, Աստված պահապան Հայաստանին ու հայ ազգին»:

Զագսի մասին տեղեկանք այսուհետ կարող եք ստանալ էլեկտրոնային տարբերակով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА