o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սրանց լկտիությունը, սրիկայությունը ու անբարոյականությունը չափ ու սահման չեն ճանաչում. Արմեն Աշոտյանը` քայլասերվածներին

06.06.2020 17:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Սրանց լկտիությունը, սրիկայությունը ու անբարոյականությունը չափ ու սահման չեն ճանաչում. Արմեն Աշոտյանը` քայլասերվածներին

Իմքայլականնների լալահառաչ գրառումներն ու հարցազրույցները որ նայում եմ, թե ինչպես են իրենք իբր պայքարում կորոնավիրուսի դեմ, իմ լացն էլ է գալիս: Սրանց լկտիությունը, սրիկայությունը ու անբարոյականությունը չափ ու սահման չեն ճանաչում:

Ձեր կեղտոտ լեզուները հեռու պահեք մարդկանց ընտանքիներից և երեխաներից, հակառակ դեպքում բումերանգը դաժանորեն կզարկի ձեր ճակատներին. Արմեն Աշոտյան

Սրանց կարճ խելքով բոլորն իրենց նման տհաս են և մտաթերի: Չէ, տղերք, դուք կորոնավիրուսի դեմ չեք պայքարում, դուք ձեր իշխանության համար եք պայքարում, ձեր միլիոնների, ապօրինի բիզնեսների, երկու տարում ձեր դիզած ունեցվածքի, ժողովրդի հաշվին ձեր ցոփ ու շվայթ կյանքի համար եք պայքարում:

Պարզվում է, անգամ այս օրերին էլի չեք թարգել մոլագար ու չտես կերպով հարստանալու ձեր հիվանդագին բնավորությունը:

Երեկ Վորոնեժում բռնագրավված սիգարետների նոր կոնտրաբանդան վկա:

Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА