o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էդ ի՞նչ էիք Ձեր մկաները` բիրտ եւ գռեհիկ ձեւով ցուցադրում, պարոնայք ոստիկաներ. Պահանջո՛ւմ եմ, որպեսզի ոստիկանապետը հրաժարականը տա

06.06.2020 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Էդ ի՞նչ էիք Ձեր մկաները` բիրտ եւ գռեհիկ ձեւով ցուցադրում, պարոնայք ոստիկաներ. Պահանջո՛ւմ եմ, որպեսզի ոստիկանապետը հրաժարականը տա

Երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են 4-5 ոստիկաններ բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ։ Տեսանյութը նկարահանած քաղաքացին նշում է, որ դա արվում է «մի դիմակի պատճառով»։ Ոստիկանները «ասֆալտին են պառկեցրել» քաղաքացուն։ Վերջինս գոռում էր, որ խեղդվում է և չի կարողանում շնչել։ Ապա նշում էր. «Գալիս եմ, թողեք»։ Անցնող մի կին իր հերթին դիմում է ոստիկաններին. «Բա մի դիմակի համար նման բան ե՞ն անում։ Ամոթ է»։

Վրացի լրագրող Գաբունիան կրկին վիրավորական արտահայտություններ է արել Պուտինի հասցեին

Տեսանյութի առնչությամբ ժամեր անց լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Արման Սարգսյանը ասել է. «Իրավապահ կառույցները տեսագրությունը կուսումնասիրեն, բայց ես միեւնույն ժամանակ ոստիկանների գործողությունները իրավաչափ եմ համարում»:

Վերոնշյալի շուրջ եւ ոչ միայն «Իրավունքը» զրուցել է նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ, ով նախ նկատեց.

- Հարցադրումն իրոք մտահոգիչ է: Ուշադիր լսել եմ ոստիկանապետի խոսքը, որ ասում է, ոստիկանությանը տրված է ուժ կիրառելու իրավունքը: Իսկ ո՞վ է ասում, որ ոստիկանությունը չունի այդ իրավունքը, ո՞վ է դա շահարկում: Բայց ոստիկանությունը` ոստիկանապետը երեւի մոռացել է, որ այդ իրավունքների հետ միասին ոստիկանությանը տրված է սահմանափակումներ եւ ոչ միայն «Ոստիկանության մասին» օրենքով: Սահմանադրության ամբողջ երրորդ հոդվածով է այն տրված, որը ավարտվում է նրանով, որ իշխանությունները սահմանափակված են իրենց գործողությունների մեջ մարդու իրավունքներով անմիջապես գործող նորմերով: Սահմանադրության հանդեպ արհամարանքը հասել է այն աստիճանի, որ կարծես թե բոլորը մոռացության են տվել միջազգային իրավունի նորմերը: Այն նորմերը, որոնք որ մտել են մեր սահմանադրության առաջին տեքստի մեջ: Եվ մենք անընդմեջ պահանջում էինք, որ կատարելագործվեն այդ նորմերը,. որպեսզի էլ ավելի մոտ լինեին միջազգային նորմերին: Եվ հիմա այդ ամենը դնել ոտի տակ եւ ուժի կիրառման մասին խոսել` պարզապես ցինիզմ է: Երբ մի մարմնի տրվում է ուժ կիրառելու իրավունքը, ապա, հավատացեք, տասնապատիկ սահմանակվում է ամենատարբեր սկզբունքներով նախեւառաջ մարդու իրավունքներով: Այն է` մարդու արժանապատվությունը անքակտելի է: Ինչ է` գործ ունեիք ահաբեկչի՞, զենքը ձեռքին մարդո՞ւ հետ, էդ ի՞նչ էիք Ձեր մկաները ցուցադրում պարոնայք ոստիկաներ բիրտ եւ գռեհիկ ձեւով ու դեռ այդ ամենին արդացո՞ւմ կա:

Ես ժամանակին ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ  ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր տեղում չէ եւ ես պահանջում եմ նրա հրաժարականը: Նա տեղյակ չէ, ուժ կիրառելուն զուգահեռ այլ սահմանափակումների մասին:  Այս առումով իմ վրդովվմունքն իրոք շատ խորն է:

Ինչ վերաբերում է կոնկրետ վերը նկարագրված դեպքին տիկին Ալավերդյանը ասաց.

-Ակնհայտ է, որ կոնկրետ դեպքում անհամաչափ ուժ է կիրառվել: Ու փոխարենը պատասխանատվության կանչեին նման անհամաչափ ուժ կիրառողներին, սկսեցին խայտառակել երկիրը եւ նրա իրավապահ մարմինը` արդարացնելով ուժի կիրառումը: Նորից եմ կրկնում` ամենալավը նրան ցանկանալով ես կոչ եմ անում ոստիկանապետին հրաժարական տալ: Մի զրոյացրեք Ձեզանից առաջ ունեցած թեկուզ փոքր, բայց  նվաճումները:

Հ.Գ. Տիկին Ալավերդյանի ուշագրավ դիտարկումները կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА