o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ պատգամավորը գործ տալո՞վ է զբաղված

06.06.2020 16:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ պատգամավորը գործ տալո՞վ է զբաղված

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում ստեղծել է ոչ միայն առողջապահական և տնտեսական ճգնաժամ, այլև քաղաքացիների մի ստվար զանգվածում առաջացրել հոգեբանական անհասականալի երևույթներ՝ ժողովրդական լեզվով ասած գործ տալու մշակույթ ձևավորել: Նկատելի է, որ <<Հպարտ>> քաղաքացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ֆլեշմոբի արդյունքում սկսել են միմյանց լուսանկարել և ուղարկել վարչապետին, որն էլ իր հերթին  տեղադրում է իր ֆեյսբուքյան էջում՝ ծաղրուծանակի ենթարկելվ քաղաքացիներին: Շատ հաճախ նաև նկատելի է, որ մերօրա ոստիկանները քաղաքացիներին ասֆալտին փռելով են զբաղված: Այս ամենն էլ քիչ էր, այս թայֆաբազությանը միացել են նաև ԱԺ  <<Իմ քայլը>>  խմբակցության պատգամավորները: Իջևան քաղաքում ականատեսները պատմում են, որ պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում <<գործ տալով>> է զբաղված: Ականատեսները նշում են, որ պատգամավորը գաղտագողի կերպով հետևում է քաղաքում դիմակ չկրող անձանց, արձանագրում ավտոմեքենայի համարներն, ապա հայտնում ոստիկանությանը:

«Ժողովուրդ». ԲՀԿ-ական պատգամավորը փորձել է «հաշիվներ պարզել» Լոռու մարզպետի հետ

Մեր աղբյուրը հայտնում է, որ Վահե Ղալումյանին Իջևանում գործ տվող են անվանում:

Հ.Գ Ցավալի է, երբ պատգամավորներն ու ոստիկաններն այս օրերին չեն տարբերվում: Կարծում ենք ավելի ճիշտ կլիներ, որ պատգամավորներն առնվազն իրենց աշխատանքով զբազվեին: 

Հ. Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА