o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ․ քննարկվել են մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաներ

06.06.2020 15:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ․ քննարկվել են մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաներ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 6-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում շոշափվել են մարտական հերթապահության իրականացման արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերի կատարելագործման, ինժեներական ապահովման, կենտրոնացման շրջանների կահավորման, զորքերի պաշտպանվածության, զորաշարժերի երթուղիների կահավորման և հարակից այլ թեմաներ:

Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ. «Ժամանակ»

Ռազմական խորհրդի ընթացքում, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, քննարկվել են օրակարգային հարցերին առնչվող բոլոր հիմնախնդիրները, առաջարկվել տվյալ ոլորտներում կազմակերպվող աշխատանքների բարելավման ուղիները, և ըստ այդմ, կատարված եզրահանգումները ներառել ռազմական խորհրդի որոշման դրույթներում:

Ռազմական խորհրդի հեռավար նիստի ավարտին, բանակի հրամանատարը ամփոփել ու ընդհանրացրել է արդյունքները և խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ առաջադրել՝ հետագա անելիքների վերաբերյալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА