o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անցած տարի հունիսի մեկի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1062 մարդ.Նիկոլ Փաշինյան

06.06.2020 14:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անցած տարի հունիսի մեկի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1062 մարդ.Նիկոլ Փաշինյան

2020 թվականի հունիսի մեկի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քանի 2019 թվականի հունիսի մեկի դրությամբ, էականորեն ցածր է այս տարի մահացության թիվը և դա ունի հետաքրքիր պատճառ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Փաստ». Իշխանության հակառուսական սեգմենտը Փաշինյանին ամեն կերպ համոզում է, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել և դա անել իրենց «երկրորդ էշելոնի» միջոցով

Նա տեղեկացրեց, որ անցած տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, այս տարի՝ 2213, գրեթե 100 մարդով ավելի պակաս, ինչը տրամաբանական չէ: «Սրա բացատրությունը հետևյալն է՝այս տարվա առաջին վեց ամսվա մեջ քաղցկեղից մահացողների պոտենցիալ մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով և կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառը, ինքն է դարձել մահվան պատճառ: Եթե այս վիճակագրությանը հավատանք, կստացվի, որ կորոնավիրուսը չլիներ, կորոնավիորսուվ հիվանդացած քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից՝ մինչև 2020 թվականի հունիսի մեկը»,- ասաց նա:

 

Փաշինյանը նշեց, որ նույնն էլ շնչառական օրգանների հիվանդություններն են: «Անցած տարի հունիսի մեկի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի՝ 1062 մարդ: Այսինքն՝ մոտ 400-ով ավելի պակաս մարդ է մահացել շնչառական հիվանդություններից: Պատճառն էլի նույնն է, կորոնավիրուսը թույլ չի տվել, որ այդ հիվանդությունից մահանա, ինքն է դարձել մահվան պատճառ: Դուք պատկերացնո՞ւմ եք 400-ով ավելի պակաս դեպք և ավելին, քանի որ այս հիվանդութուն ունեցողների մի մասը կորոնավիրուսի պատճառով ավելի ինտենսիվ է բուժօգնություն ստացել, ավելի շուտ է հոսպիտալացվել, մի մասը բուժվել է և՛ կորոնավիրուսից, և՛ այդ հիվանդության վիճակն ավելի լավացել է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այլ հիվանդությունների պատճառով մահերն էլ են ավելի պակաս: Այսինքն, հունիսի մեկի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА