o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ կապ ունի ՊԵԿ նոր նախագահը Ռուստամ Բադասյանի հետ

06.06.2020 16:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ կապ ունի ՊԵԿ նոր նախագահը Ռուստամ Բադասյանի հետ

Ինչպես տեղեկացանք ավելի վաղ, ՀՀ կառավարությունը Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ է նշանակել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ», –նշված է ՀՀ Կառավրության էջում:

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Նշենք, որ Հովհաննիսյանը 2019–ի հուլիսի 1-ից մինչ օրս զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա երեկ ազատվեց այդ պաշտոնից։

Հովհաննիսյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի մագրիստորսի կոչում։ Հատկանշական է, որ խնամի-ծանոթ- բարեկամ բոլոր ինստիտուտները մերժող ՙՆոր Հայաստանըՙ հերթական անգամ գործի է դրել հենց ԽԾԲ ինստիտուտը:

ՊԵԿ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Էդվարդ Հովհաննիսյանը շատ մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:

Հայկ Գևորգյան 

 


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА