o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Amazon-ի պահեստում ուժեղ հրդեհ է բռնկվել․ 40 աշխատակից հաջողությամբ տարհանվել է կրակի ճիրաններում հայտնված շինությունից (լուսանկարներ)

06.06.2020 14:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Amazon-ի պահեստում ուժեղ հրդեհ է բռնկվել․ 40 աշխատակից հաջողությամբ տարհանվել է կրակի ճիրաններում հայտնված շինությունից (լուսանկարներ)

Ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերության՝ Amazon-ի՝ Հարավային Կալիֆոռնիայում գտնվող բաշխիչ կենտրոնում, որտեղ գտնվում են առաքման ենթակա ապրանքները, ուժեղ հրդեհ է բռնկվել, գրում է Daily Mail-ը։

ԱՄՆ-ը կրակի մեջ է. հրաձգություն Հարավային Կարոլինայում եւ վրաերթ Սիեթլում, կան զոհեր (Տեսանյութ 18+)
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, և 40 աշխատակից կարողացել է փախչել կրակի ճիրաններում հայտնված պահեստից։

Հրշեջ ստորաբաժանումների աշխատակիցները դժվարությամբ են հանգցրել Լոս Անջելեսից մոտ 60 մղոն հեռավորության վրա բռնկված հրդեհը։

Amazon-ը հայտարարել է, որ հրդեհից տուժած շինությունն օգտագործվել է խոշոր ապրանքների առաքման համար, և հրդեհը չի ազդի հաճախորդների ապրանքների մատակարարումների վրա:

Amazon-ի մամուլի քարտուղար Լիզա Լևանդովսկին ընդգծել է, որ դեռևս հայտնի չէ հրդեհի պատճառը, բայց դա կապված չէ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում ընթացող զանգվածային ցույցերի հետ։

Տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել, բոլորը բարեհաջող կերպով տարհանվել են։

There were about 40 employees inside when the fire broke out but all of them managed to escape without injuryAmazon said the warehouse is operated by a third-party company called Kuehne and Nagel which specifically helps Amazon ship very large itemsThick plumes of smoke could be seen coming out of the building in Redlands, California, as firefighters battled the flamesTrailers went up in flames as a blaze at a commercial building sent smoke towering into the air above Redlands Friday

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА