o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին «ոչ կոմպետենտ» է անվանել՝ սպառնալով դաշնային ուժերի նոր ստորաբաժանումներ մտցնել ԱՄՆ մայրաքաղաք

06.06.2020 13:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետին «ոչ կոմպետենտ» է անվանել՝ սպառնալով դաշնային ուժերի նոր ստորաբաժանումներ մտցնել ԱՄՆ մայրաքաղաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերին դաշնային ուժերի նոր ստորաբաժանումներ մտցնել ԱՄՆ մայրաքաղաք։

«Մոսկվան կորցրել է Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը». ՌԴ փոխարտգործնախարար

«Վաշինգտոնի ոչ կոմպետենտ քաղաքապետ Մյուրիել Բոուզերը, որի բյուջեն ամբողջությամբ դուրս է եկել վերահսկողությունից, և որը մշտապես մեզ մոտ է գալիս «ողորմություն ստանալու»,այժմ պատերազմ է վարում Ազգային գվարդիայի դեմ, որը վերջին մի քանի օրվա ընթացքում նրան փրկել է հսկայական խայտառակությունից»,-հայտարարել Է Թրամփը:

Նա նշել է, որ եթե քաղաքապետը լավ չվերաբերվի Ազգային գվարդիայի զինծառայողներին, «մենք կանանց և տղամարդկանց այլ խումբ կմտցնենք»։

Ավելի վաղ Վաշինգտոն են մտցվել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ, որոնք ենթարկվում են միայն ԱՄՆ նախագահին, քանի որ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանը նահանգի կարգավիճակ չունի: Վաշինգտոնի սևամորթ քաղաքապետը դեմ է արտահայտվել Ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայմանը, որոնք մայրաքաղաք են մտցվել սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի ցույցերից հետո։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА