o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կապտակարմրավուն ցանավորումներ, եղնջացան, անոթային տրոմբոզներ. COVID-19-ի մաշկային դրսեւորումները.«Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մաշկային բաժանմունքի վարիչ

06.06.2020 13:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Կապտակարմրավուն ցանավորումներ, եղնջացան, անոթային տրոմբոզներ. COVID-19-ի մաշկային դրսեւորումները.«Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մաշկային բաժանմունքի վարիչ

« COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներ ունի, որոնք բաժանված են չորս ձեւերի: Առաջին տարբերակը էրիտեմատոզ ձեւն է, որը հիմնականում դրսեւորվում երիտասարդ դրական հաստատված պացիենտների մոտ: Այս ընթացքում առաջանում են  էրիտեմատոզ կապտակարմրավուն ցանավորումներ` հիմնականում մարմնի վերջույթների շրջանում, որոնք հիսուն տոկոս դեպքերում ուղեկցվում են ցավով», «Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով կորոնավիրուսի մաշկային դրսեւորումներին, ասել է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մաշկային բաժանմունքի վարիչ, մաշկավեներաբան ԳԵՒՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆԸ, հավելելով.

Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 21 նոր դեպք

-Հաջորդը արյունային բշտիկային ձեւն է, որը հիմնականում դրսեւորվում է COVID-19-ով վարակված արդեն միջին ծանրության հիվանդների մոտ: Երրորդ ձեւը եղնջացանի տեսք ունի, որը բնորոշ է ծանր դեպքերին, ուղեկցվում է քորով: Լիվեդոյի տեսքով ձեւը դրսեւորվում են մեծահասակների մոտ` անոթային տրոմբոզների, մաշկի մեռուկացման ժամանակ: Հիմնականում այս ձեւերն են, որոնք օգնում են բժիշկներին հասկանալ, որ գործ ունեն իրականում COVID-19 դրական հիվանդների հետ` դեռ թեստը չարած:

Մանրամաները տեսանյութում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА