o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ինձ նման ասիմպտոմ կամ գոնե տանելի վիճակով վարակվեն ու լավանան. Փաշինյան

06.06.2020 12:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁՄԵՌՎԱ ՀԱՆԳԻՍՏ
Կորոնավիրուսի լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ինձ նման ասիմպտոմ կամ գոնե տանելի վիճակով վարակվեն ու լավանան. Փաշինյան

Եթե կորոնավիրուսի ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ սահմանափակումների։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշ երեխաներ ծնվում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններով. գիտնականներ

«Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով։ Այսօր շատ երկրներ, այդ թվում Հայաստանը գնացել է այդ ճանապարհով և սահմանափակումների ընթացքում թվերը բոլորովին ուրիշ են եղել։ Բայց եթե սահմանափակումներ արեցինք ու մեզ մոտ թվերը նվազեցին ու զրոյացան, սա հարցի լուծում է՞։ Սա հարցի լուծում չէ, որովհետև աշխարհում և նույնիսկ զրոյով եկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ և երբ տոտոալ սահմանափակումներից հետո, մենք սկսում ենք բացվել, միևնույն է, վարակը սկսում է նորից տարածվել։ Հավանականություն է առաջանում, որ կհայտնվենք նոր սահմանափակումներ անելու խնդրի առաջ։ Այս պարագայում պրոբլեմն այն է, որ ունքը սարքելու տեղը տալիս աչքն էլ ենք հանում, որովհետև մի կողմից կորոնավիրուսի հարցը չենք լուծում, իսկ մյուս կողմից տնտեսական ու սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը։ Հետևաբար կորոնավիրուսի հետ կապված պրոբլեմի լավագույն լուծումն այն է, որ մաքսիմալ շատ մարդիկ ինձ նման ասիմպտոմ կամ գոնե տանելի վիճակով վարակվեն ու լավանան։ Եթե ստացվի այնպես, որ ասիմպտոմ վարակված ու լավացած դեպքերը շատ լինեն, դա հարցի լուծումը։ Եթե այս մեծ խնդիրը, բաժանենք պայմանական ասած 3 մլն մասի, մեր 3մլն-ից ամեն մեկի ուսերին դնենք մի պուճուր բեռ, որն ինքն իրականում կարա տանի, չնայած էլի դիսկոմֆորտա, ուսը կցավի, բաժանենք այդ բեռն իրար մեջ և ամեն մեկս այդ բեռը թեթև կրելով, ուրիշ բան է, երբ այդ բեռը կառավարությունը մենակ է կրում, ուրիշ բան է, որ այդ բեռը միասին պահելով, թեթև գնում ենք առաջ։ Հիմա մեր ամբողջ քաղաքականությունը սա է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցերին, թե ինչու ենք առհասարակ դիմակ կրում, այդ թվում ավտոմեքենայի մեջ նույն ընտանիքի անդամներով, վարչապետն ասաց, որ դա ունի մի քանի կոնկրետ պատասխան. «Նախ, որ Ձեր տեսքով կողքինների զգոնությունը բարձրացնեք, որովհետև մարդ, որ տեսնում է աջ ու ձախ կողմերում մարդիկ դիմակով են, իր զգուշավորության զգացողությունը վերադառնում է։ Երկրորդը, որ թույլ չտաք, որպեսզի նույն ընտանիքի անդամներ չհանդիսացող անձինք, օգտվելով նույն ընտանիքի անդամների իրավունքից մեքենայի մեջ դիմակ չկրելու, իրենք դիմակ չկրեն և այդպիսով դառնան կորոնավիրուսի տարածման շատ կոնկրետ աղբյուր։ Երրորդը ի վերջո Ձեր մեքենան ինչ-որ ժամանակը մեկ տանում եք լվանալու և չգիտեք՝ ով և ինչպես է լվանում, վստահ չեք, որ երբ Ձեր գլուխը դնում եք Ձեր մեքենայի ապակուն, չգիտեք՝ այդտեղ վիրուս թողնվել է, թե ոչ»,-ասաց վարչապետը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА