o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի

06.06.2020 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՀԿ-ն փոխել է դիմակ կրելու վերաբերյալ կարծիքը. ՌԻԱ Նովոստի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փոխել է դիմակ կրելու մասին կարծիքը. այժմ դրանք խորհուրդ է տրվում օգտագործել հասարակական տրանսպորտում եւ խանութներում: Այս մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Դիմակ չդնելու համար ոստիկանները ծեծում են հորը անչափահաս երեխաների աչքի առաջ. Տեսանյութ

Նշվում է, որ ապացույցներ են ձեռք բերվել դիմակների արդյունավետության մասին՝ որպես կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց։ Դրանց համաձայն՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել այնտեղ, որտեղ վիրուսը լայնորեն տարածվում է, սակայն դժվարացել է ֆիզիկական հեռավորությունը։ Նման վայրեր են համարվում հասարակական տրանսպորտը, խանութները և այլ լեփ-լեցուն հանրային տարածքները։

Բացի այդ, շարունակվող համաճարակ ունեցող շրջաններում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել քրոնիկ հիվանդություններով եւ 60 տարեկանից բարձր տարեց մարդկանց՝ սոցիալական տարածությունը պահպանելու անհնարինության դեպքում: Ընդ որում, ընդգծվում է, որ վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է պարունակի հյուսվածքների առնվազն երեք շերտ ։

Մինչ այդ ԱՀԿ-ն անօգուտ էր համարում դիմակի օգտագործումը՝ առողջ մարդկանց կորոնավիրուսից պաշտպանելիս։ Այնտեղ պնդում էին, որ անհատական պաշտպանության միջոցները պետք է կրեն միայն այն բժիշկներն ու հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19 թոքաբորբը։ Որոշ տարածաշրջաններ ի սկզբանե համաձայն չեն եղել այս բանի հետ, մասնավորապես դիմակների արդյունավետության մասին  բազմիցս ասխոսել են Hong Kong առողջապահության վարչությունում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА