o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին

06.06.2020 01:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին

Հայաստանի առաջին նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ իր մի քանի դիտարկումն է ներկայացրել այն վերնագրելով՝ «Պարզագույն սիլլոգիզմ»: Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։

Իշխանությունների նպատակն այս իրավիճակն ամեն գնով երկարաձգելն է. Հայկ Այվազյան (Տեսանյութ)

Արձագանքելով վերոնշյալին՝ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԸ նշում է. «Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից: Հաշվի առնելով, որ Դուք ինքերդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյայների վրա հենվելով կարելի է փաստել, որ սույն պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում, ուստի՝ օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը եւ կոմպետնտ մասնագետներով վերջիններիս փոխարինելը»:

Ո՞վ է արտակարգ իրավիճակների նախարարության նոր գլխավոր քարտուղարը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА