o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞րն է դավաճանությունը

06.06.2020 00:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞րն է դավաճանությունը

Լեւոն Տեր-Պետրոսայնն ու «պետության ու ազգի պաշտպաններն» անազնիվ ու թափանցիկ աղմուկ են բարձրացրել: Միանգամից ասեմ՝ ազգն ու պետություն-պետականությունը միշտ պետք է պաշտպանել: Այս կեցվածքն անսակարկելի է, բայց պատեհապաշտության կոնտեքստում այն նույնքան խոցելի է եւ մերկապաեւանոց: Նաեւ պարտվում է եւ արժեզրկվում, երբ այդ վեհ արժեքների քողի ներքո անձնական ամբիցիաներ ու չկայացած երազանքների իրագործման հեռանկար է հետապնդվում, սեփական դեմքը փրկելու մի վերջին ճիգ:

Իշխանությունների նպատակն այս իրավիճակն ամեն գնով երկարաձգելն է. Հայկ Այվազյան (Տեսանյութ)

Լեւոն Տեր Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու փրկչական տագնապն, իհարկե, բացատրելի է: Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը»: Նույնքան ցավալի է եւ ցայտնոտային, երբ զուգահեռաբար արձանագրում է Ն. Փաշինյանի գահավիժող վարկանիշը:

Մոլորակների եզակի շքերթը Նիկոլի համար բարեհաջող չէր

Ի դեպ, ամենայն ցավով, ես էլ եմ ափսոսում ու դառնանում որակապես նոր պետություն կառուցելու այս կորցված հնարավորության համար: Ինձ պես շատ շատերն են դառնությամբ փաստում այս իրողությունն ու արձանագրում ձախողումը: Նիկոլը չկարողացավ, սա թանձրացող ճշմարտություն է, որ չի կարող ուրախացնել ոչ մի հայ մարդու: Եվ ավաղ այս ձախողումը միայն Նիկոլինը չէ, սա գին ունի, որի համար հատուցում ենք բոլորս, նախ՝ պետականությունը: Անդառնալիության կետն արդեն անցել ենք:

Նիկոլ Փաշինյանի քայլը կարելի է ընկալել որպես դեմարշ. Նիկոլայ Բանին

Հիշեցնեմ կիսատ ու սելեկտիվ ճշմարտությունների մանիպուլյատիվ վտանգավորության ու սոփեստության մասին եւ անցնեմ առաջ:

Այո, համաձայն եմ՝ ԼՏՊ-ի առաջին հաստատումին՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Սա շատերն էին հասկանում, դեռ երեք ամիս առաջ: Հենց այս մտայնությամբ էլ ՀՅԴ ԳՄ-ն դեռ մարտի 16-ին հայտարարություն տարածեց, հաստատելով, որ իրավիճակը «պահանջում է աննախադեպ ներազգային միասնականություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու սպառնալիքները»: Մենք նաեւ հայտարարեցինք՝ «… ողջ կարողականությամբ եւ ներուժով պատրաստ ենք ներգրավվելու համավարակի դեմ աշխատանքներում եւ գործողություններում»:

«Իրատես». Արարատ Միրզոյանը, ով լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր ուտել» Նիկոլի մոտ

Իր՝ համահայկական կառույցի առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ քաղաքական հայտարարություն տարածեց նաեւ ՀՅԴ ԲյուրոնՄի կողմ դնելով քաղաքական բոլոր տեսակի տարաձայնություններն ու կոնտեքստները՝ մարտի 23-ին Հակաճգնաժամային գործողությունների մի ամբողջ փաթեթ փոխանցեցինք կառավարությանըԵվ ի՞նչ՝ ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպության բարդույթով տառապող կառավարությունից զրո արձագանք, խուլերի երկխոսություն:

Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության, նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է. Մարգարիտ Եսայան

Իսկ մեր քայլերը պայմանավորված էին միայն ու միայն պետությանն ուղղված սպառնալիքների գիտակցումովՄի՞թե այսպիսին չէ ազգային շահի եւ պետականության գիտակցումը: Այստեղ որտե՞ղ է դավաճանությունըԻ՞նչ ունենք այսօր՝ անկառավարելի քաոտիկ վիճակ, մինաձնյա ցայտնոտային կառավարում, ռազմավարական խնդիրների տոտալ բացակայությունարդյունքում՝ տարածաշրջանի բացասական ռեկորդակիրն ենք, հարեւանին ներողություն խնդրելու անմակարդակ վարքով:

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու. Միհրան Հակոբյան

Դուք հասկանո՞ւմ եք, որ ազգաբնակչության անվտանգության մասին է խոսքըազգային անվտանգության խնդրի ենք բախվելշատերն արդեն խոսում են հումանիտար աղետի եւ միջազգային աջակցություն խնդրելու մասին:

Ի դեպ, արհամարհվեցին նաեւ այլ քաղաքական ուժերի, այդ թվում խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

Հրշեջի վազքով դեպքի վայրում հայտնված ԼՏՊ-ն եւ պետականամտության հորդորներով հանդես եկող այլք, որքա՜ն խոհեմ կլինեին, եթե ժամանակին ձեր հովանավորյալին խոհեմ խորհուրդներ տաիք եւ հորդորեիք քաղաքական երկխոսության գնալ, իսկապես որդեգրելով ազգային ներուժի համախմբման ճանապարհը:

ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան

Չի կարելի ողջ օրը մեր ականջները սղոցել «ժողովուրդ ջան» պոպուլիստական դիմելաձեւով եւ գործել բովանդակազուրկ, ահհավասարակշիռ ավտորիտար վարքագծով՝ մերժել օգնության ձեռքն ու երկխոսությունը: Հենց սա պետական չէ, սա պետության կառավարչի եւ կառավարման որակ չէ, այն էլ աղետ-պատերազմի պահին:

Փաշինյանի կառավարության ձախողման գլխավոր մեղավոր նշանակված է Ռուսաստանը. Նիկողոսյան

Ու՞ր էին «պետության եւ իշխանության պաշտպան» ԼՏՊ-ն եւ մյուսները, երբ Ն.Փ-ը հետեւողականորեն ու անշրջահայաց զբաղվում էր պետության ինստիտուտների կազմաքանդումով, երբ գործադիրը շրջափակում էր դատարանները, երբ հեռախոսային ու հրապարակային հրահանգներ էին իջեցվում դատավորներին, երբ ՀՀ հպարտ քաղաքացիներին ասֆալտին փռելու հրահանգներ էր տրվում եւ այդպես էլ արվում, երբ պարգեւավճար ապօրինի օպերացիայի տակ պետբյուջեից մսխվում է հարյուր միլիոն դոլարից ավելի գումար, երբ երկիրն հայտնվում է մեր պետականության հեղինակությունը վարկաբեկող միջազգային սկանդալների մեջ, երբ թիրախավորվում եւ նսեմացվում են մեր ազգային ինստիտուտները, երբ միջազգային կառույցներում համալրում ենք սեւ ցուցակները, երբ երկրում ատելության, ազգային պառակտումի մթնոլորտն ու ներքին թշնամու որսը հատել է բոլոր կարմիր գծերը:

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյան

Ասացեք, այս ամենի մասին խոսել-բարձրաձայնել, աղետը կասեցնե՞լն է դավաճանությունը, թե՞ այս մասին լռելը

Շատ հստակ է գնահատականը՝ ՆՓ-ը ձախողեց նոր համակարգ, առաջադեմ եւ մրցունակ պետություն կառուցելու հանձնառությունը: Մերժելով՝ նա քանդվում է պետականությունը, տեղը չկարողանալով կառուցել նորը, խոստացածը... Մի՞թե դժվար է սա տեսնելը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

Այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է, փրության մի վերջին ձախող ճիգ:
Պիտի մտածել մարտահրավերները կասեցնելու մասին, այո՝ պետականությունը փրկելու մասին:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА