o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2020-ի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, նույն ժամանակահատվածում 320-ով պակաս մահ է գրանցվել

05.06.2020 18:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
2020-ի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, նույն ժամանակահատվածում 320-ով պակաս մահ է գրանցվել

Այսօրվա՝ հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսի 596 դեպք, այսպիսով հաստատված դեպքերի թիվը հասավ 11817-ի։ Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսից մահվան 183 (վարակվածների մոտ 1.6 տոկոսը) և ևս 69 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 10-ն են

Հունիսի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո, անդրադառնալով գրանցված մահերի վիճակագրությանը, հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ 2020 թվականի մինչև հունիս 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ` հանրապետությունում արձանագրված մահվան դեպքերի թիվը ավելի քիչ է եղել. «Որքան էլ զարմանալի թվա՝ 2020-ի առաջին վեց ամիսներին ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ին, ավելին՝ 2020-ի մայիսին, նախորդ տարվա համեմատ, 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում: Այս երևույթի հետևանքն այն է, որ չնայած համաճարակային մեծ աղմուկին` մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին: Սա ենթագիտակցական որոշակի ազդեցություն ունենալ չի կարող: Կա երկու պատճառ՝ նախ, կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, և այն մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Եվ երկրորդը՝ ինչո՞ւ են ավելի քիչ մահացել. որովհետև այս տարի կորոնավիրուսի բերումով ավելի շատ մարդիկ են ստացել առողջապահական ծառայություններ, կորոնավիրուսի բերումով շատ մարդիկ հոսպիտալացվել են և բուժվել են ոչ միայն կորոնավիրուսից այլ նաև հարակից հիվանդություններից, որոնց բերումով նախորդ տարի կամ սովորական պայմաններում մահանում էին»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА