o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

05.06.2020 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Այն, որ վերջին ժամանակներս Նիկոլը, այն էլ կնոջ հետ միասին համառ քարոզչական ջանքեր են գործադրում` ցույց տալու համար, թե Հայաստանի ներկայիս կորոնավիրուսային խայտառակ վիճակի հարցով իրենք մեղավոր չեն, ակնհայտ է: Օրերս տիկին Աննան էր քարոզում, թե` «Մենք մեղք չունենք, ամեն ինչ արել ենք առողջապահության նախարարի եւ պարետի հրահանգների համաձայն»: Եվ դա այն դեպքում, երբ այն պահին, երբ Նիկոլը «պինցետով վիրուս էր բռնում», առողջապահության նախարարը նրա ենթական էր, իսկ պարետ առհասարակ չունեինք:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 346 է, մահվան դեպքերինը՝ 706

Բայց քանի որ քարոզչական տրյուկն ավելի շուտ հակառակ էֆեկտը ստացավ, վիճակն էլ շարունակում է օր օրի միայն բարդանալ, գործի անցավ Նիկոլը, այս անգամ էլ փորձելով համոզել, թե չէ, ինչ արդարանալ, ինչ բան: Համենայնդեպս, նախօրեին իր հերթական անհամ ելույթը նա այսպես սկսեց. «Երեկվանից, երբ ֆլեշմոբային գործողություններ առաջարկեցի եւ սկսեցի, ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ, ընդհուպ, որ մենք, կամ ես հիմա մեղավորներ եմ փնտրում ստեղծված իրավիճակի համար: Ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտնել, որովհետեւ ես ինքս էլ վարակվել եմ եւ իմ ընտանիքին վարակել եմ կորոնավիրուսով, հետեւաբար ո՞ւմ վրա պետք է գցեմ այդ մեղքը: Այստեղ խնդիրը մեղքի մասին չէ, այլ մեր պրոբլեմը ճանաչելու մասին է: Իսկ այդ պրոբլեմը մենք վաղուց գիտենք: Տարիներ առաջ եմ ես անդրադարձել՝ սկսած հերթ կանգնելու պրոբլեմից: Ինչ մեղավորների փնտրտուքի մասին է խոսքը, երբ խոսքը մեր ծնողների, մեր ազգային անվտանգության մասին է: Հարցը հետեւյալն է՝ մենք ուզո՞ւմ ենք այս վիճակը հաղթահարել, թե` ոչ: Խնդիրը շատ պարզ է, կանոնները հստակ սահմանված են, թե ինչ պետք է անենք, որ մեր կորը նվազի...»: Ապա «ծաղկեցնելով» իր «մտքերը», երեկ հասավ այս «ցնցող» գաղափարին. «Ես ուրիշ խնդիր եմ դնում, ՀՀ-ում պետք է սկսի հակահամաճարակային շարժում: Ամեն մեկը պետք է նախ պահի կանոնները, երկրորդ, ուրիշներից պահանջի այդ կանոնների պահպանումը, նաեւ կանոնների խախտման դեպքերը հրապարակի սոցցանցի իր էջում: Արդեն իսկ պատկան մարմիններում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետեւելու է այդ հրապարակումներին...»:

Որոշ երեխաներ ծնվում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններով. գիտնականներ

Թեեւ արդեն նույնիսկ անիմաստ է հնչեցնել այս հարցը՝ լո՞ւրջ է խոսում վարչապետի աթոռին նստած անձը. պատասխանն ակնհայտ է: Բայց դրանով հանդերձ էլ, Նիկոլի գոնե մեկ մտքի հետ պետք է համաձայնենք. իհարկե, երկրի թիվ 1 նպատակը այսօր կորոնավիրուսի կայունացումը, ապա` հաղթահարումն է: Բայց միայն այն, որ վարակի ի հայտ գալուց երեք ամիս անց «կորը նվազեցնելուց» ենք խոսում, մեկ պարզ հարց է առաջ բերում` իսկ ինչո՞ւ կորը մինչ այսօր նվազեցված չէ, երբ բազում այլ երկրներում վարակը հաղթահարման փուլ է մտել: Դա նշանակում է, որ ունենք լրջագույն խնդիր, առանց որի կարգավորելու, դժվար թե ունենանք, Նիկոլի ասած, «կորի նվազեցումը»: Դա էլ իր հերթին նշանակում է մեկ պարզ բան` կան մեղավորներ, եւ նրանց պետք է գտնել ու նրանցից ազատվել, դա է առաջնայինը, ինչքան էլ որ Նիկոլը փորձի նման քայլը երկրորդական համարել: Իսկ թե ինչու է Նիկոլը փորձում մեղավորների հայտնաբերումը երկրորդական ներկայացնել, դա էլ է ակնհայտ. մեղավորն ինքն է ու իր շրջապատը: Փաստերի պակաս չկա, ասենք անգամ նրա հիշատակված կարճ խոսքից է դա ակնհայտ: Այսպես, Նիկոլը սկսում է. «Երեկվանից, երբ ֆլեշմոբային գործողություններ առաջարկեցի եւ սկսեցի...»: Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ոչ միայն ֆլեշմոբ խաղալու, այլ նույնիսկ քիթը սրբելու ժամանակ ունի, բնական է, որ երկիրն էլ պետք է նման ծանրագույն վիճակում լինի: Ու սրանից հետո ամենատափակ արդարանալու ձեւն է գտել. «Որովհետեւ, ես ինքս էլ վարակվել եմ եւ իմ ընտանիքին վարակել եմ կորոնավիրուսով»: Երկիրը չթաթախեիք կորոնավիրուսի մեջ, հիմա էլ չէիք վարակվի. ո՞վ է մեղավոր, որ վիրուսի դեմ պայքարի հարցում բացարձակ անընդունակ եքՉէ, մեղավորը, պարզվում է, ժողովուրդն է: «Անկարգապահ ժողովուրդ է»,- այս միտքն է փորձում առաջ բրթել Նիկոլը: Իսկ իրականությունը հետեւյալն է. ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ի սկզբանե էլ միանգամայն պատշաճ կերպով հետեւում էր եւ հիմա էլ հետեւում է կառավարությունից եւ պարետից եկած ցուցումներին: Սկզբում մարդկանցից պահանջեցին տանը մնալ, հիմնականում տանն էին: Պահանջեցին դուրս գալիս ինչ-որ տափակ թերթիկներ լրացնել, լրացրին: Պահանջեցին սոցիալական հեռավորություն պահպանել, մեծ մասամբ պահպանեցին: Սկզբում առողջապահության նախարարի մակարդակով քարոզվում էր, թե դիմակը բան չի տալիս, բայց հենց պահանջեցին, որ պետք է կրել, մարդիկ բոլոր հանրային վայրերում դիմակներով են: Ասենք, եթե փորձես, օրինակ, խանութ առանց դիմակի մտնել, թույլ չեն տա: Անգամ բանը հասավ ամբողջական բնակավայրեր բլոկադայի մեջ առնելուն, ու էլի մարդիկ դիմացան: Այսքանից հետո Նիկոլը ժողովրդի՞ն է մեղադրում, որ մեկ օրում՝ երեկ երկրում ունեցան այնքան վարակված, որքան Վրաստանը ողջ համավարակի ընթացքում: Իսկ դա նշանակում է մեկ պարզ բան՝ կորոնավիրուսի դեմ միայն դիմակ կրելով, «պայքարելը» բերելու էր հենց այս հետեւանքինԱյն դեպում, երբ պայքարի մնացած միջոցների հետքեր անգամ չենք տեսնում: Օրինակ, կորոնավիրուսի ի հայտ գալուց ի վեր ընդհատակ մտած՝ Նիկոլի կողմից Երեւանի քաղաքապետ դրված Հայկոն ինչո՞վ է զբաղված, քանի՞ հանրային օբյեկտ, փողոց, շենք-շինություն, հանրային տրանսպորտի միջոց է ախտահանել. միգուցե միայն մեկ-երկու ցուցադրական օրինակ է հնարավոր գտնել: Փորձեցինք քաղաքապետարանից պատասխան ստանալ: Թեեւ նման ցուցանիշները նրանք պետք է անգիր իմանային, սակայն գրավոր հարցում պահանջեցին: Եվ դա սպասելի էր՝ ի՞նչ կարող են ասել, որ տեղներից չեն էլ շարժվե՞լԱմենակարեւորը. այն պահին, երբ որոշեցին, որ ոչ ծանր կամ ախտանիշներ չունեցող վարակակիրներին տուն են ուղարկելու, ակնհայտ էր, որ դա տանելու է նոր վարակվածների ցուցանիշի թռիչքի: Միայն սա պետք է բավարար լիներ, որ Նիկոլը, նրա պարետն ու առողջապահության նախարարն ընդունեին, որ ներկայիս ծավալների մեղավորությունն իրենցն է եւ ոչ թե ժողովրդինը: Նիկոլը մինչ այժմ էլ փորձում է արդարանալ, թե՝ հիվանդանոցային հզորությունները չեն ներում: Իսկ որ իր սեփական Թորոսյանը ոչնչացրեց այդ հզորությունների մի զգալի մասը, ո՞վ է պատասխան տալու: Ավելին, երբ Թորոսյանն տասնամյակների փորձ ունեցող մասնագետներին համակարգից հեռացրեց՝ նրանց փոխարինելով իր պես առողջապահությունից պատկերացում չունեցողների զանգվածներով, ուրիշ ի՞նչ պետք է սպասեինք, եթե ոչ նման պատկեր...

Ռուս գիտնականները նշել են այն վայրերը, որտեղ կորոնավիրուսով վարակման ռիսկն առավել մեծ է

Չէ, Նիկոլը ճիշտ է, հակահամաճարակային շարժում իրոք պետք է: Բայց նաեւ, որ այդ շարժման թիվ մեկ խնդիր դառնա կառավարությունը «վարակազերծելը»:  Ասենք, տիկին Աննան եւս գոնե մեկ հարցում ճիշտ էր, որ առաջնորդվել են առողջապահության նախարարի ու պարետի ասածներով: Այսինքն, նրանք եւս, Նիկոլի հետ միասին, մեղքի հսկայական բաժին ունեն:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА