o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ԳԻՇԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ԵՆ

05.06.2020 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ԳԻՇԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն հաստատել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ 2020 թվականին աշխատանքներ կտարվեն: Իսկ մինչեւ կոնկրետ քայլերի իրականացումը, ամփոփվում են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:

Մենք արդեն չունենք կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք տանը սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին․ Թորոսյան

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, LED համակարգերի պաշտոնական գործարկումը մի շարք համայնքներում հետաձգվել էր: Այժմ դրանք իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով` տեսազանգով: Գործընկերների առաջին հեռավար շփումը եղել է Երեւան-Սյունիք տարածության վրա: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանն ու Լորի վարչական տարածքի ղեկավար Դավիթ Առուստամյանը, փորձել են գնահատել համակարգի արդյունավետությունը: Տեսազանգի ընթացքում քննարկվել են նաեւ հետագա աշխատանքին առնչվող կազմակերպչական հարցեր:

«Հրապարակ». Իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ, հիվանդագին դրսևորումներ է ունենում

«Ստիպված ենք կիրառել աշխատանքի այնպիսի մեթոդ, որը նվազեցնում է հանդիպման անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է խանգարի ծրագրի արդյունքին: Ֆիզիկապես ձեզ հետ չեմ, բայց նման տեսազանգերով կապի մեջ կլինենք, մինչեւ նոր հանդիպում: Այն, ինչ ժամանակավոր է, կարելի է հաղթահարել: Անհամբեր սպասում եմ իրավիճակի կարգավորմանը` մարզեր այցելելու եւ մեր գործունեությանն առավել մեծ թափ հաղորդելու համար»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ:

Արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի. ԿԳՄՍՆ

Լոր գյուղը` Համո Սահյանի ծննդավայրը, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով եւ հավակնում է դառնալ էկոտուրիզմի կենտրոն: Գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայր դարձնելու համար, Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրականացրել են առաջին քայլերը. Լորում լուսավորության` բնապահպանության պահանջներին համապատասխան LED համակարգ է կառուցվել: Լուսավորվել են գյուղի կենտրոնական փողոցի մի հատվածն ու երկրորդական փողոցները: Տարածքը ներառել է նաեւ անվանի բանաստեղծի տուն-թանգարանը: Կառուցվել է 32 լուսարձակ ունեցող փողոցային լուսավորության համակարգ` ներառելով մոտ 1,250 մ երկարությամբ փողոցՀայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար շատ բնակավայրերում աշխատանքներն իրականացվում են տարիների ընթացքում: Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչըԲնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակները, ի տարբերություն շիկացման լապերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար եւ կրկնակի արդյունավետությամբ: Ամռան ամիսներին Լորի փողոցները կլուսավորվեն ժամը 21:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը` 18:00-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Արդեն որերորդ դեպքն է, ինչ մեդիա դաշտում իր ուրույն եւ լրջագույն տեղը զբաղեցնող IRAVUNK.com էլ. օրաթերթը՝ ենթարկվում է հաքերային հարձակման

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА