o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ». ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆ

05.06.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ». ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆ

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը հայկական ավիաընկերություններին արգելել է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպական միության տարածք: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դեկրետային արձակուրդում գտնվող Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը, ով մինչ այս հազար ու մի սուտ էր փչել, անդրադառնալով վերոնշյալին, ասել է. «Եթե պրոակտիվ ձեւով շարունակենք մեր աշխատանքը, բավականին արագ կարող ենք դուրս գալ, իսկ արագ ասելով, ի նկատի ունեմ 2.5 տարի...»: Աշխատող էիր, մինչ այս աշխատեիր, ոչ թե տարրական անգրագիտության կամ այլ-այլ պատճառներով երկրի ավիացիայի հերն անիծեիր:

Որտե՞ղ է Աննա Հակոբյանը հանդիպել իր մայրիկին

Իսկ մինչ Տաթեւիկը հոգեպես կնախապատրաստվի, որ այս ամենի համար պատասխան է տալու, հայկական ավիացիայի ներկայիս ողբերգական վիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական եւ ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ «ԵՄ օդային անվտանգության ցուցակից» դուրս գալու` Տաթեւիկի մեկնաբանությանը.

- Պետական ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այս հարցը հնարավոր ` լուծել անգամ մի քանի ամսում: Բայց դրա համար պետք է ուժեղ թիմ եւ տքնաջան աշխատանք: Ես ուղղակի չեմ պատկերացնում, առհասարակ ինձ համար անհասանելի է Տաթիկ Ռեւազյանի մտքի թռիչքը, որովհետեւ ես չգիտեմ, թե ինքը որտեղից վերցրեց 2.5 տարի, ինչու 2022 թվականի նոյեմբեր եւ ոչ 2020թվականի դեկտեմբերը, կամ 2021թվականի փետրվարը: Իմ ասած ցանկացած խոսք ես հիմնավորում եմ փաստերով եւ աշխատանքներով, իսկ նա ոչ մի հիմնավորում չի բերել, բացի անկապ հայտարարությունից:

Աննա Հակոբյանի նախկին վարսահարդար Սոֆյա Նավասարդյանի (Խուդոյանը) բացահայտումը

- Պարոն Ճաղարյան, ամեն դեպքում հնարավո՞ր է կարճ ժամկետներում դուրս գալ եվրոպական «սեւ ցուցակից»:

- Տեսեք, Թուրքմենիան նախանցած տարի ընկավ «սեւ ցուցակ», որից հետո, կներեք բառիս համար, «վիզ դրած», կոորդինացնելով իր ուժերը, աշխատեց: Հրավիրեց արտասահմանյան մասնագետների, հատուկ աուդիտորների եւ մոտ վեց ամիս աշխատելով (իրականացնելով այն բոլոր աշխատանքները, որոնք ես առաջարկում էի դեռեւս անցած տարի անել, որպեսզի փետրվարյան աուդիտի արդյունքում «սեւ ցուցակ» չընկնենք), արդեն «սեւ ցուցակում» չեն: Տեսականորեն երեքից-վեց ամսվա լավ աշխատանքի արդյունքում կարելի է «սեւ ցուցակից» դուրս գալ: Բայց դրա համար անհրաժեշտ է պետական կամք, հստակ դիրքորոշում եւ ավելի մեծ գումարների ծախս, քան կարելի էր անել մինչեւ աուդիտի անցկացումը:

Կարմիր բլուրի հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է. Հակոբ Կարապետյան

- Դուք տեսնո՞ւմ եք այդ պետական կամքը:

- Ինչպես գիտեք, ես հիմա պետական կամք «ցուցաբերողների» հետ չեմ աշխատում: Վարչապետը բառերով ասում է, բայց վարչապետի ասածը բավարար չէ, կատարողներ են պետք:

- Կա՞ն այդ կատարողները:

- Ցավոք՝ ո՛չ, որովհետեւ կատարողների մեջ ավիացիայի ոլորտի մասնագետներ համարյա չեն մնացել: Մնացածներն էլ ի վիճակի չեն այդ բանը անել:

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՍԽԱ՞ԼԸ, ԹԵ՞ ՏԱԹԵՎԻԿԸ ՆՐԱ «ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵՑ ՈՒ «ԹՌԱՎ»

 

«ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԻՄԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՐԵՎՏԵՂ Է ՉԹՈՂՆԵԼ»

Պարոն Ճաղարյան, փաստացի այսօր ունենք այն, ինչ ունենք, սա ի՞նչ հետեւանքներով է հղի ավիացիոն ոլորտի համար:

- Մեր ընկերություններին հիմա կարող են որեւէ տեղ չթողնել: Տեսեք, 2005 թվականին Ղազախստանը ընկավ նույն «սեւ ցուցակ», եւ միայն վեց տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում, արտասահմանյան մասնագետներ հրավիրելովկարողացավ դուրս գալ այդ ցուցակից: Բայց ի՞նչ եղավ մինչ այդ` «սեւ ցուցակում» հայտնվելուց անմիջապես հետո: Էմիրատները արգելեցին նրանց թռիչքները դեպի իրենց երկիր, բացի բարձր աուդիտ անցած ընկերության: Հայկական ոչ մի ընկերություն այդ բարձր աուդիտը չի անցել, հետեւաբար այն երկրները, որտեղ հայկական ավիաընկերությունները թռիչքներ են կատարում, ցանկության դեպքում իրավունք ունեն մերժել դեպի իրենց երկիր թռիչքներ կատարելու իրավունքը: Տեսեք, «Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ է կատարում Իսրայել, Լիբանան, ՌԴ եւ ամռան սեզոնին չարտերային թռիչքներ ուներ դեպի տաք երկրներ: Իսկ այսօր, հայտնվելով ԵՄ օդային անվտանգության «սեւ ցուցակում», ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ մնացած երկրները իրավասու են մերժելու հայկական ընկերություններին՝ դեպի իրենց երկիր թռիչքներ կատարելըՄի խայտառակություն էլ կա: Վստահ եմ, տեսել եք այն 16 երկրների ցուցակը, որոնք Հայաստանի հետ հայտնվել են այդ «սեւ ցուցակում»: Մի շարքում ենք հայտնվել ամենահետամնաց, ամենաանկառավարելի, օֆշորային, կոռումպացված երկրների հետ: Այսինքն, մենք հայտնվել ենք  բոլոր առումներով աշխարհի վատագույն երկրների  ցանկում, ինչն ուղղակի խայտառակություն է: Դա պրոֆեսիոնալ անգործության, անպիտանության ցուցանիշ է:

Կորոնավիրուսով վարակված Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը

 

ՄԱԿ ԱԽ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԱՅԴ ԶԵՆՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԷԼ Է ՊԱՐԶ ԳՐՎԱԾ

-Պարոն Ճաղարյան, կցանկանայի անդրադառնայիք նաեւ ՀՀ վարչապետի սենսացիոն հայտարարությանն առ այն, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում` զենքի վաճառքի մեջ: Կարո՞ղ էր դա իրականությանը համապատասխանել, եւ որքանո՞վ է այն իր ազդեցությունը ունեցել՝ «սեւ ցուցակում» ընդգրկվելու խնդրի հետ կապված:

Բացասականի հետ կռիվ տալը անհնար է, պետք է շրջանցել բացասականը՝ սա է բնության կանոնը. Հետազոտող-էզոթերիկ Հակոբ Բաբուջյան

- Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետն է եւ չպետք է բոլոր ոլորտներին ծայրից ծայր տիրապետի: Ոլորտների մասնագետները պետք է դա իմանան եւ իրեն զեկուցեն: Իրեն ինչ զեկուցել են, դա էլ ասել է: Իսկ մասնագետները թող բարի լինեին եւ ազնիվ զեկուցեին: Զեկուցեին այն, ինչ գրված է Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի զեկույցներում: Իսկ այնտեղ պարզ է գրված ամեն ինչ, այդ զենքը տեղափոխելու մասին էլ է պարզ գրված:

«Ոչ ոք չի ապահովագրում, որ բացօթյա տարածքում փորձեր անելն ավելի անվտանգ է». Հակոբ Ղազանչյան

- Եվ ի՞նչ է գրված այնտեղ, պարոն Ճաղարյան, կմանրամասնե՞ք:

- Այնտեղ երկու դեպք կա, որ Ալբանիայից Լիբիա է տեղափոխվել զենք: Բայց էդ էլ ասեմ, որ երբեք զենքը առանց պետություններին տեղյակ պահելու` այն տարածքներով, որտեղով թռնում ես, անհնար է: Ոչ մի նման բեռ իրավունք չունի տեղափոխվի Ա կետից  Բ կետ, առանց բոլոր երկրների կառավարությունների թույլտվության, որոնց տարածքով պետք է այդ թռիչքը կատարվի: Ալբանիայից Լիբիա տեղափոխելու համար պետք է ստանալ այդ կառավարությունների թույլտվությունը: Այն տարել են երեւի, բայց հարցը վերաբերում է անօրինական ձեւերով հայկական գրանցման պետհամարանիշներ օգտագործելուն:

ՆԻԿՈԼԸ ՈՉ ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԻ. ՏՈՒՆՆ ԱՆՆԱՅԻՆՆ Է

- Կբացե՞ք փակագծեր, պարո՛ն Ճաղարյան:

- Տեսեք, օդանավը, չլինելով ՀՀ-ում գրանցված հայկական շահագործողի օդանավ, բռնել, իր օդանավի պոչին նկարել է հայկական համարներ: Այսինքն, ինչ-որ մի տեղ տեսել են, որ հայկական օդանավը զենք է տանում: Ես էլ ասում եմ՝ չի տանում, որովհետեւ այդ տիպի օդանավեր Հայաստանում գրանցված չկան: Իսկ այդ ընկերությունը ՀՀ-ում չի գործում, այդ ո՞նց եղավ, որ այդ ընկերության օդանավը հայկական գրանցումով հայտնվեց Սուդանում, այսինքն՝ նա անօրինական հայկական նիշեր է կրում: Կամ Հարավային Սուդանի տարածքում ներքին թռիչք կատարելուց հայկական գրանցումով օդանավ են տեսել, մեջը զենք, որը, ի դեպ, ասեմ, զենքի արկղ է եղել: Երկրորդ, իսկ ո՞վ է ասել, որ Հարավային Սուդանի տարածքում ներքին թռիչք անելու համար ինչ-որ մեկի հետ պետք է Հարավային Սուդանը համաձայնեցներ: Մոտավորապես սա է: Այսքանը կարող եմ ասել: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա էլի եմ ասում, ինչ վարչապետին զեկուցել են, դա էլ հայտարարել է: Ես վարչապետին խղճում եմ իսկապես:

«Ոլորտի ամենամեծ վնասը ստեղծագործական պրոցեսի դադարն է». Հակոբ Ղազանչյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА