o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ միավորվում ենք, մեր դեմ խաղ չկա. ԱՄՆ-ում հայերը զենքերը վայր չեն դնի

05.06.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
Երբ միավորվում ենք, մեր դեմ խաղ չկա. ԱՄՆ-ում հայերը զենքերը վայր չեն դնի

ԱՄՆ տարբեր նահանգներում այս օրերին տեղի են ունենում զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվում են վանդալիզմի դրսեւորումներով, թալանով ու արյունալի միջադեպերով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայիսի 25-ին ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանությունը ցանկացել էր ձերբակալել 46-ամյա սեւամորթ Ջորջ Ֆլոյդին: Երբ փորձել են նրան ձեռնաշղթա հագցնել, տղամարդը սկսել է իրեն վատ զգալ, որից հետո տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն: Համացանցում հայտնի դարձած տեսանյութում երեւում է, որ ոստիկանն ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում էր օգնել իրեն եւ ասում, որ շնչահեղձ է լինում: Ոստիկանները շտապօգնություն են կանչել միայն այն ժամանակ, երբ վերջինս կորցրել է գիտակցությունը: Բողոքի ալիք է բարձրացել` ընդդեմ ոստիկանության գործողությունների եւ ռասիզմի` «Չեմ կարող շնչել» կարգախոսով: Առկա լարվածությունը չի շրջանցել նաեւ ԱՄՆ-ում բնակվող հայերին, որոնք զանգվածային անկարգությունների պատճառով ստիպված անցել են ինքնապաշտպանության: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հայկական ինքնապաշտպանական խմբերը ձեւավորող ու դրանց համակարգող խմբի անդամ, լոսանջելեսաբնակ ԷԴԳԱՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

Զոհված զինծառայողի ծնողին և ամուսիններին ապահովել անվճար կրթության իրավունքով․ խորհրդարանը նախագիծ է քննարկում

Պարոն Քոչարյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լոս Անջելեսում, հատկապես հայաբնակ վայրերում:

Երկու օր առաջ էր բավականին խառը իրավիճակ, իսկ հիմա շատ հանգիստ է: Այսպես ասած, հետաքրքիր օր սպասվում է հունիսի 7-ին` կիրակի օրը: Չորս օր առաջ հայտարարություն եղավ, որ սեւականները բողոքի ցույց են իրականացնելու Գլենդելում, ինչը նշանակում է, որ նաեւ փորձելու են ամեն ինչ ջարդուփշուր անել: Խնդիրն այն է, որ մի մասը գալիս է ցույցի` իր սուգն արտահայտելու, բայց մյուս մասը հեռու քաղաքներից գալիս են` իրենց կեղտոտ գործն անելու համար: Այդքանը հասկանալով` մենք ավելի վաղ սկսեցինք զինված ինքնապաշտպանության անցնել, որպեսզի իմանան, թե ինչ կլինի, եթե փորձեն այստեղ անկարգություններ կատարել: Դրանով ստիպեցինք, որ իրենց մտադրությունից մինչեւ այս պահը հրաժարվեն: Թե ինչ կլինի հունիսի 7-ին, կտեսնենք: Ամեն դեպքում, այնքան կազմակերպված ենք, որ եթե նույնիսկ փորձեն ինչ-որ գործողություններ կատարել, թույլ չենք տալու: Իսկ բողոքի ցույց կարող են անել, քանի որ դա իրենց խոսքի իրավունքն է, եւ չենք կարող ոտնահարել իրենց իրավունքը: Թող գան, իրենց սուգն արտահայտեն, ցույց անեն, բայց այն պետք է լինի զուտ բողոքի ցույց եւ չվերածվի անկարգությունների ու բախումների:

«Իրավունք». ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված

Կարո՞ղ ենք արձանագրել, որ երբ հայերն անցան ինքնապաշտպանության, այլեւս որեւէ բախում չի եղել:

Մանր միջադեպեր եղել են, բայց մեր ռազմավարությունն այն էր, որ ավելի շատ վախի մթնոլորտ ստեղծեինք, որ կարիք չլիներ բախումների, ինչն աշխատեց: ԱՄՆ տարբեր քաղաքներում մեծ բախումներ եղան, եւ երբ իմացանք, որ դեպի մեր կողմ են գալիս, արդեն սկսեցինք սոցիալական ցանցերով ցույց տալ, որ հայերը պատրաստ են, մենք զինված ենք, եւ ինչ-որ պետք է լիներ, արդեն չեղավ: Շատ դեպքերում նույնիսկ ասացին, որ ներողություն են խնդրում, թե մենք կապ չունենք ոչնչի հետ, չէին էլ մտածում գալու մասին:

«Իրավունք». «Յուղոտ պատառներ». Սամվել Ալեքսանյանը առիթը բաց չի թողնում

Հայերի դեմ ուղղորդված որեւէ ոտնձգություն չկա՞, այսինքն` համարե՞նք, որ սա հայերի կռիվը չէ:

Իհարկե, սա ոչ մի կապ չուներ հայերի հետ: Ուղղակի, այնպես է ստացվել, որ այստեղ շատ ենք հայերս, ու երբ իրենք գործողություններ իրականացնեն բոլոր քաղաքներում, ստացվելու է, որ հարձակվելու են նաեւ մեր բիզնեսների, մեր տների վրա: Դրա համար էլ փորձեցինք բացատրել, որ սա այդ քաղաքը չէ, այստեղ ուրիշ է:

ՄԻԵԴ-ն, ըստ ամենայնի, կարձանագրի ՍԴ նախագահի ու 3 դատավորի կոնվենցիոնալ իրավունքների խախտումը․ Գոհար Մելոյան

Արդեն իսկ եղած բախումների ժամանակ որեւէ կերպ հայերից եղե՞լ են տուժածներ:

Եղել են, բայց ոչ թե ինչ-որ մարդկային կորուստներ կամ վիրավորվածներ, այլ տասնյակ բիզնեսներ են թալանվել:

Ի վերջո, ակնհայտ է, որ սա մի սեւամորթի եւ ոստիկանի խնդիր չէր: Ըստ ձեզ` ինչո՞ւ նման ագրեսիայի ալիք բարձրացավ ԱՄՆ-ում:

Այս հարցը շատ բարդ պատասխան ունի: Տարբեր պատճառներ այն կարող էր ունենալ: Օրինակ` սցենարներից մեկը կարող էր լինել այն, որ սեւականները, ինչու ոչ, նաեւ սպիտակամորթներն ուզում էին օգտվել այս առիթից եւ գողություններ կատարել: Այսպես եղել է նաեւ 1992-93-ին: Հիմա կարծում եմ` ինչ-որ առումով նաեւ կորոնավիրուսի հետ էր կապված, քանի որ մարդկանց վիճակը ավելի վատ է ու փորձեցին առիթից օգտվելով` թալանով զբաղվել: Պատճառներից մեկն էլ, օրինակ, կարող է լինել այն, որ առաջիկայում ընտրություններ են սպասվում, եւ դեմոկրատները կարող էին օգտվել ստեղծված իրավիճակից եւ այսպիսի միջադեպեր հրահրեին:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Փաստորեն, բացառո՞ւմ եք, որ ռասիզմի դրսեւորման պատճառով է այս ամենը տեղի ունենում:

Չեմ կարծում, որ այստեղ ռասիզմի խնդիր կա, որովհետեւ այն, որ սեւամորթը մահացավ, այդ դրվագում 4 ոստիկան էր խառնված, որոնցից մեկը սպիտակամորթ էր, մյուսը` ասիացի, 3-րդը` լատինացի, իսկ 4-րդը էլի սեւամորթ էր: Այսինքն` այստեղ կոնկրետ սպիտակի ու սեւի հարց չկար:

«Իրավունք». Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բանանի գո՞րծ է անում. նա հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ

Կա տեսակետ, որ այստեղ նաեւ ամերիկյան սորոսականների մատն է խառը: Ի՞նչ կասեք այս մասին:

Շատ հնարավոր է, որովհետեւ կասկած կա, որ «Անտիֆա» շարժումը կրակի վրա ավելի շատ բենզին է լցնում: Իսկ «Անտիֆա»-ն, որքանով տեղյակ եմ, կապեր ունի հենց Սորոսի հետ: Հիշեցնեմ, որ «Անտիֆա»-ն անտիֆաշիստներն են, որոնք ժամանակին կային նացիստական Գերմանիայում: Այն կոմունիստական կազմակերպություն էր, եւ հիմա ամերիկյան ջահելությունը, կարծես թե, այդ անունը վերցրել եւ օգտագործում է: Ամբողջ աշխարհով մեկ կան «Անտիֆա»-ի անդամներ, այդ թվում` նաեւ Հայաստանում:

Հրապարակ․ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել ՍԴ դատավորների հարցով

Ըստ Ձեզ` ամերիկյան ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ իրավաչա՞փ են:

Այդ սեւամորթի մահից հետո, ինձ թվում է` իրավապահներն իրենց շատ հանգիստ են պահել: Անգամ կադրեր կան, որտեղ երեւում է, որ իրավապահները հանգիստ կանգնած են, իսկ սեւամորթները թալանում են խանութները, ու նրանք որեւէ կերպ չեն խառնվում: Նույնիսկ կան դեպքեր, որ ոստիկանները սկզբում բռնում են, հետո բաց են թողում թալանողներին: Կարծում եմ` իրավապահները շատ մեղմ են վարվել, չնայած` հնարավոր է, որ այս երկու օրվա ընթացքում ավելի խստացվել է նրանց ծառայությունը` կապված ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին ելույթի հետ:

Մենք համոզվա՞ծ ենք, որ նա հիմա էլ օրգանների մաքսանենգությամբ չի զբաղվում. Բացահայտում. <<Իրավունք TV>>

Որեւէ զիջումների կգնա՞ ամերիկյան իշխանությունը, թե՞ բողոքի ալիքն արդեն իսկ մարում է: Օրինակ` իշխանափոխություն կարո՞ղ է տեղի ունենալ, թե՞ քաղաքական պահանջներ չեն հնչում:

Ոչ ոք իշխանափոխություն չի պահանջում: Ցուցարարներն ավելի շատ ուզում են, որ, օրինակ, Լոս Անջելեսում ոստիկանության բյուջեն քչացնեն կամ ոստիկանությունն ամբողջովին փակվի, ինչն աբսուրդ է: Ի դեպ, եթե չեմ սխալվում, Լոս Անջելեսի քաղաքապետարանն արդեն քննարկման է դրել ոստիկանության բյուջեն նվազեցնելու հարցը: Դրանով երեւի փորձում են հանգստացնել կամ ինչ-որ չափով գոհացնել գործողություններ իրականացնողներին:

Ոստիկանությունը հանել տվեց Ռուսաստանի դրոշը. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Հետաքրքիր է` լարվածություն կա միայն փողոցներո՞ւմ, թե՞ վտանգավոր է նաեւ տանը գտնվողների համար:

Գործողությունները կատարվում են փողոցում, բայց փողոցին մոտ տներ կան: Օրինակ, երկու օր առաջ, իմ տանը մոտ փողոցի վրա ինչ-որ մարդաշատ ուղեւորներով ավտոմեքենաներ էին գնում, որոնք տեղացիներ չէին: Կարծես, սպասում էին ազդանշանի, որ դուրս գան փողոց: Բացի այդ, եթե չեմ սխալվում, «Անտիֆա»-ն հայտարարություն էր տեղադրել Թվիթերում (այդ թվիթերյան էջն արդեն փակել են), որ ժամանակն է արդեն փողոցներից անցնել բնակելի տներն, բայց այդպիսի բան դեռ չի եղել ու չեմ էլ կարծում լինի: Հատկապես մեր տարածքներում հաստատ չի լինի, որովհետեւ հայերի մեծամասնությունը զինված է: Այստեղ, ըստ օրենքի, կարելի է զենք պահել: Մենք Ցեղասպանությունից հետո լավ գիտենք, թե ինչքան կարեւոր է զենք ունենալը, որովհետեւ մեզ 1915 թվականին ոչնչացրին զենքերը վերցնելուց անմիջապես հետո: Իսկ այսօր բոլոր հայերը զինված են, ու այնպես չէ, որ մեկ-երկու ատրճանակով, այլ տասնյակ ատրճանակներով: Օրենքի համաձայն` եթե փորձեն հարձակվել մեր տների վրա, մենք կարող ենք իրենց կրակել, այնպես որ, չեմ կարծում, թե այդ սխալը թույլ տան:

Աշխարհն այս Ազգային ժողովի ընդունած որոշումները չի ընդունում. Նիկողոսյան

Սա նշանակում է, որ հայերը դեռ չե՞ն պատրաստվում զենքերը վայր դնել:

Իհարկե` ոչ, մենք պաշտպանվելու ենք, մինչեւ այս ամենը հանդարտվի: Հուսով ենք, որ ինչ-որ լուրջ բախումներ չեն լինի, որովհետեւ նրանք էլ հասկացան, որ այստեղ մյուս քաղաքների նման չէ իրավիճակը, մենք զինված ենք եւ պատրաստ ենք իրար պաշտպանել: Մեր տղաները եկեղեցիների մոտ կառաուլի են կանգնած, բոլորս իրար հետ կապի մեջ ենք եւ անհրաժեշտության դեպքում մեկս մեկիս կհասնենք օգնության: Բոլոր տեղերում մեր տղաները պատրաստ են:

Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան

Ըստ էության, Ձեր ինքնապաշտպանական ուժերով աջակցում եք նաեւ պետությանը, ոստիկանությանը: Ինչպիսի՞ն է արձագանքը:

Չգրված օրենքով` այո, աջակցում ենք: Գլենդելի կառավարությունն էլ գիտի, որ մենք` հայերս, խաղաղ մարդիկ ենք, բայց մեզ պատրաստ ենք պաշտպանել: Եվ եղել են դեպքեր, որ հայերը բախվել են սեւերի հետ, եւ ոստիկանությունը հայերին չի ձերբակալել` շնորհակալություն հայտնելով աջակցության համար: ԱՄՆ-ում օրենքով երբ զգում ես, որ պետությունն ավելի թույլ է եւ չի կարող պաշտպանել քեզ, դու իրավունք ունես ինքնապաշտպանության, նույնիսկ իրավունք ունես քո փոքր զինված խումբը ունենալ, որպեսզի պաշտպանվես:

Եթե ունենայի վետո դնելու իրավունք՝ կդնեի, եթե ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու ԱԺ՝ կանեի. չունեմ այդ իրավունքը․ Արմեն Սարգսյան

Իսկ որքանո՞վ են տեղի հայերը միասնական` կազմակերպված ինքնապաշտպանության հարցում:

Մեր միասնությունն իսկապես շատ կարեւոր է: Առանձին-առանձին մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, բայց երբ միավորվում ենք, մեր դեմ խաղ չկա: Այսօր ամերիկյան քաղաքների մեծամասնությունը վառել, փշրել են, բայց քանի որ հայերը ցույց տվեցին իրենց միացյալ ուժը` լինելով փոքրամասնություն` մեծամասնությունը վախեցավ դուրս գալ մեր դեմ: Շատ հետաքրքիր է, որ այս դժվար պահին հայկական տարբեր կազմակերպություններ մի մարդու նման համախմբվեցին իրար հետ: Չնայած նրան, որ բոլորս տարբեր տեսակետներ ունենք այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց դրանք դրեցինք մի կողմ եւ միացանք: Թող սա օրինակ լինի սփյուռքյան բոլոր գաղութների համար:

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում

Այս պահին որեւէ աջակցություն ակնկալո՞ւմ եք Հայաստանից:

Ոչ, ամեն ինչ մեր վերահսկողության ներքո է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА