o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի դեմ գործ է հարուցվել. «Հրապարակ»

05.06.2020 12:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի դեմ գործ է հարուցվել. «Հրապարակ»

«Գործարար, մասնագիտությամբ տնտեսագետ Մհեր Տերտերյանը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի 15 խորհրդականներից մեկն էր, մեղադրվում է խարդախության մեջ (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդված, կետ 1): Նա անցնում է ավելի քան 1 միլիոն դոլար արժողության ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու քրեական գործով:

«Հրապարակ». Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով

Ըստ որոշ տեղեկությունների, գույքը, որին խարդախությամբ տիրանալու մեջ մեղադրում են նախկին խորհրդականին, պատկանում է նրա կնոջը: Այս տեղեկատվությունն ունեինք դեռ մեկ ամիս առաջ: Երբ դիմեցինք նախկին վարչապետի նախկին խորհրդականին, նա պարզաբանումների փոխարեն մեզ կոպիտ պատասխանեց, ասելով, որ մեր տեղեկություններն իրականության հետ որեւէ աղերս չունեն, որ մենք ստեր ենք տարածում, որ նրանք, ովքեր մեզ տրամադրել են այս տեղեկությունները, մարդու բարի համբավն ու պատիվը ոտնահարելու նպատակ ունեն ու պատասխան են տալու ստեր տարածելու համար:

Ապա գործարար Տերտերյանը պահանջեց, որ իրեն անհապաղ տրամադրենք աղբյուրը, որից նման տեղեկություններ ենք ստացել։ Աղբյուրը, իհարկե, չտրամադրեցինք, հոդվածն էլ չհրապարակեցինք՝ հավատալով նրան, բայց փորձեցինք ավելի մանրամասն տեղեկություններ հավաքել այդ գործի մասին:

Պարզեցինք, որ Տերտերյանի կինն ապրիլին դիմել է Կենտրոնի ոստիկանություն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսնու կողմից խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ: Քրեական գործի հարուցումը մերժվել է: Իսկ մայիսի 15- ին արդեն մերժման որոշումը վերացվել է եւ նոր որոշում է ընդունվել՝ քրեական գործ հարուցել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), եւ ուղարկվել Քննչական կոմիտե, նախաքննություն կատարելու։

Որոշումն ընդունել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ավագ դատախազ Լ. Մարկոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА