o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան. «Իրավունք»

05.06.2020 10:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Թե այս օրերին ինչ վիճակ է Մայր բուհում, լուրջ մտորումների տեղիք է տալիս հայաստանյան ոչ միայն կրթական, այլ նաեւ գիտական համակարգի ապագայի մասին: Այսպես, այն բանից հետո, երբ պարտադրեցին ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին հեռանալ, համալսարանը ոչ միայն ռեկտոր, այլ նաեւ ղեկավար խորհուրդ չունի: Ինչո՞ւ, փորձեցինք պարզել Ա.Սիմոնյանից, ով նախ մանրամասնեց.

«Իրավունք». ԱԺ պատգամավորը «գործ տալո՞վ» է զբաղված

-Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել, բայց շարունակում եմ դասախոսել: Մի մոռացեք, որ ես պրոֆեսոր եմ: Հիմա, իհարկե, հեռահար եմ դասախոսում:

Փաստորենաշխատանքի բերումով շփվո՞ւմ եք ներկայիս ռեկտորիժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետԻ՞նչհարաբերությունների մեջ եք նրա հետ:

Ոչ մի հարաբերություն չկա, կարծում եք` պետք է լինե՞ր: Բնականաբար, չկա:

Դժվար չէ՞ նման պայմաններում աշխատելը:

Գիտեք, չէ: Որովհետեւ, եթե աշխատանքային ինչ-որ բաներ էին լինում, ընդհանուր բուհին նամակ էր գրվում: Հիմա նորմալ բուհական աշխատանք չկա, երբ սեպտեմբերից (հույս ունենանք) գնանք դասերի, այդ ժամանակ արդեն կարելի է ավելի առարկայական խոսել:

Պարոն Սիմոնյանբուհերի հետ կապված այս անորոշությունը՝«բարեփոխումների» անվան տակ փոփոխություններն ինչպե՞ս եքգնահատում:

Եկեք այդ մասին հիմա չխոսեմ:

Վստահ եմտեղյակ եք ԱԺ-ի կողմից ընդունված խնդրահարույց«Լանզարոտեի» կոնվենցիայիցՀետաքրքիր է Ձեր տեսակետը:

Ես կոնսերվատիվ հայացքներ ունեմ այդ հարցում: Գտնում եմ, որ անշուշտ սեռական դաստիարակություն պետք է լինի, բայց դա չի կարող լինել ծայրահեղ: Սեռական դաստիարակությունը պետք է շատ զգույշ, շատ խամքով մատուցվի: Գտնում եմ, որ սա շատ լուրջ հարց է, եւ որ ամենակարեւորն է, խորը մասնագիտական մոտեցում է պահանջում:

Պարոն Սիմոնյանի դեպի՞նչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ մեծաղմուկով հարուցված քրեական գործի ընթացքը:

Քննչական գործողությունները շարունակվում են, ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА