o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ էր անհետացել հանրային կյանքից. Նորայր Մովսիսյանը բացում է մութ պատմության փակագծերը (Տեսանյութ)

05.06.2020 02:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչո՞ւ էր անհետացել հանրային կյանքից. Նորայր Մովսիսյանը բացում է մութ պատմության փակագծերը (Տեսանյութ)

Մամուլում լայն տարածում էր գտել տեղեկություններ այն մասին, թե ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական, ապա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ ՆՈՐԱՅՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ խարդախությամբ ՀՀ տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով գումարներ է գրպանել: Ըստ նույն աղբյուրի, տուժողների թվում են եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Հայկ Կոնջորյանը, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ռադիոյի, ինչպես նաեւ խորհրդարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք ժամանակին աշխատել են Մովսիսյանի հետ: Հրապարակման մեջ անդրադարձ էր կատարվել նաեւ Ն. Մովսիսյանի նախկին կնոջը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, թե վերոնշյալ խաբեության գործընթացում Ն. Մովսիսյանի հետ եղել է նաեւ կինը:

ԿԸՀ-ն քննում է «Լուսավոր Հայաստան»-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի դիմումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, որքանո՞վ են վերը թվարկված անձինք խառնված այս պատմության մեջ եւ, ի վերջո, ինչո՞ւ հանրային կյանքից անհետացավ Ն. Մովսիսյանը եւ արդյոք համապատասխանում են խոսակցություններն այն մասին, որ գտնվում է հետախուզման մեջ, տեւական լռությունից հետո՝ նա փակագծեր է բացում՝ ասելով. «Կարծում եմ՝ բոլորդ իրավունք ունեք լսել նաեւ այս կողմին եւ իմանալ ողջ ճշմարտությունն այդ հոդվածի շրջանակում»:

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА