o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունաստան, Ֆրանսիա, Լոնդոն, Նոր Զելանդիա, Շվեդիա. ուր է տարածվել կրակը ԱՄՆ-ի հետ (վիդեո)

04.06.2020 10:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունաստան, Ֆրանսիա, Լոնդոն, Նոր Զելանդիա, Շվեդիա. ուր է տարածվել կրակը ԱՄՆ-ի հետ (վիդեո)

ԱՄՆ-ում ոստիկանական կամայականությունների դեմ բողոքի ակցիաները տարածվել են նաեւ այլ երկրներ. անկարգություններ են սկսվել Լոնդոնում, բավական անսպասելիորեն մարդիկ դուրս են եկել Դուբլինի փողոցներ, Ֆրանսիայում բողոքը աննախադեպ մասշտաբներ է ձեռք բերել՝ շուրջ 20 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։ Նոր Զելանդիան, թերևս, դարձել է միակ երկիրը, որտեղ բողոքն անցել է առանց ոստիկանության հետ բախումների եւ անկարգությունների ։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԱՄՆ-ի համար վտանգավոր ծրագիր

Լոնդոնում իրավիճակը շատ արագ սկսեց զարգանալ ամերիկյան սցենարով, իսկ ահա երեկ ցուցարարները գրոհեցին վարչապետի նստավայրը (տեսանյութում)։ Իսկ Շվեդիայում ցուցարարները արագ հակամարտության մեջ են մտել իրավապահների հետ։ ԱՄՆ-ի սահմաններից դուրս թափանցած բողոքի ցույցերի օրեցօր ընդլայնվող աշխարհագրությունը բազմաթիվ թույլ է տալիս խոսել հերթական «սոցցանցային հեղափոխության» մասին։ Առավել եւս, որ այն հենց Նահանգներն են ծնել ժամանակին՝ փորձարկելով Մերձավոր Արեւելքում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում:

Դե, իսկ առայժմ նախագահ Թրամփը պետք է կարողանա արագ և արդյունավետ լուծել այս խնդիրը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА