o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

03.06.2020 23:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՊՐԱՆՔ (ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Արցախից հայտնում են, որ Մասիս Մայիլյանը Ռուսաստան մուտքի արգելքը կարող է հաղթահարել` Ռուսաստան մաքսանենգությամբ զբաղվող հայկական ինքնաթիռներով մեկնելով:

 

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ (ՆԻԿՈԼԻ` ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Սորոսավիրուսի բերած` կորոնավիրուսի տարած:

 

ИЗГОЙ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` կորոնավիրուսը Նիկոլին էն օրն է գցել, որ իր շրջապատը ո՛չ ուզում է նրա երեսը տեսնի, ո՛չ ձեռք տա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԵՂՔ Է ԹՌՉՆԱԿԸ

Ըստ վիրուսոլոգների, եթե Հայաստանում կորոնավիրուսի հաղթարշավը այսպես շարունակվի, ապա ծտերն էլ կվարակվեն

 

 

ՍԵՎԵՐԻՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ԷԼԻ (ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՍԵՎԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Ջորջ Սորոսի` Թրամփն էլ է Նիկոլի օրինակով սկսել սեւերին ճնշել:

 

ՄԻ ՏՆԻՑ ՉԵՆՔ, ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ (ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Էս ինչ զուլում աշխարհ ա, մենք մեր տեղական Նիկոլի ձեռքն ենք գերի ընկել, Ամերիկան` համաշխարհային նշանակություն ունեցող Սորոսանիկոլի:

 

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Էս Մինասյան Միքայելը մինչեւ իմ գլուխը չուտի, չի հանգստանա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА