o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որեւէ բան որոշման մեջ չտեսա, որը ուղիղ հիմնավորեր մեղադրող կողմի որեւէ փաստարկ. Ռուբեն Մելիքյանը ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին. «Իրավունք TV»

03.06.2020 16:26 ԻՐԱՎՈՒՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Որեւէ բան որոշման մեջ չտեսա, որը ուղիղ հիմնավորեր մեղադրող կողմի որեւէ փաստարկ. Ռուբեն Մելիքյանը ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մասին. «Իրավունք TV»

«Թե ինչ ուղղորդումներ է ՄԻԵԴ-ը տվել ՍԴ-ին, փորձեմ  կարճ ներկայացնել: Որեւէ բան ես այդ որոշման մեջ չտեսա, որը ուղիղ հիմնավորեր մեղադրաող կողմի որեւէ փաստարկ, բացառությամբ մեկից: Այդ փաստարկը հետեւյալն է. տեսականորեն հնարավոր է, որ 2008թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների համար 2009թ. օրենքով իրականացվի քրեական հետապնդում: Սա էր այն դրույթը, որը մեղադրանքի կողմի համար բավական ընդունելի էր»,- «Իրավունք TV»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Իրավական ուղի» հկ-ի համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ, նկատելով.
- Բայց հակառակ կողմի մասով բազմաթիվ էին նման դրույթները: Մասնավորապես` տեսականորեն հնարավորի կողքին կային շատ խիստ չափանիշներ, թե այդ «հնարավոր է»-ն որ դեպքում կարող է վերածվել «իրավաչափի»: Մի շատ կարեւոր հանգամանքի եմ ուշադրություն ուզում դարձնել. ՄԻԵԴ-ն ասում է` այ, Ձեր բարձրացրած հարցին ես ուղիղ պատասխան չունեմ, բայց դրան մոտ գործով այս-այս-այս մեթոդաբանությունն եմ կիրառել, եւ կարծում եմ` ձեր դեպքում նույնպես հնարավոր է այն կիրառել: Սա շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, թե ՄԻԵԴ-ը ո՞ր միտումն է համարում առավել կարեւոր:
Շատ կարեւոր եմ համարում երրորդ կետը, որտեղ ասվում է, որ օրենքի հետադարձելիությունը կարող է բացառիկ դեպքերում թույլատրելի լինել, եթե անձը, թեկուզ իրավաբանական օգնություն ստանալով, թեկուզ իրավաբաններին դիմելով, կարող էր կանխատեսել, որ իր իքս գործողությունները կարող են ապագայում հանցագործություն համարվել: Տվյալ դեպքում երկրորդ նախագահը պետք է 2008թ.-ին կարողանար կանխատեսել, որ իր գործողություններն ինչ-որ ժամանակ անց կարող են համապատասխանել սահմանադրական կարգը տապալելու հանցակազմին: Սա շատ կարեւոր չափանիշ է, որը տալիս է ՄԻԵԴ-ը:

Երեւանցիները ՍԴ փոփոխությունների մասին. <<Իրավունք TV>>-ի հարցախույզը

Մանրամասները տեսանյութում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА