o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ «Փրկչի» մասին դիալոգ խանութներից մեկում

03.06.2020 14:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ «Փրկչի» մասին դիալոգ խանութներից մեկում

Չգիտեմ որ մեկը հասցնեմ հաց առնեմ, գազի վարձը մուծեմ, թե դիմակ առնեմ...Այսպես հունիսյան մի օր, երբ դիմակով մարդիկ գնումներ էին կատարում ,դժգոհ դեմքերը հառելով կորոնավիրուսային անցուդարձին իր առoրյա խնդիրների մասին սկսեց խոսել մի տարեց մարդ, որ եկել էր խանութ հաց գնելու:

Նիկոլ Փաշինյանն էլի ցույցեր է հրահրում

- 34000 դրամ թոշակ եմ ստանում, հիմա էս ախմախը մեզ ստիպում ա օրական 4 հատ դիմակ կրել ես որտեղի՞ց էդքան փող ճարեմ, սկի դեղերիս համար փող չեմ կարում ճարեմ...Ստացվում ա օրը 1000 դրամ ջուրը գցեմ:

- Է, Նիկո՛լ հողերս գլխիդ, որ ասում եմ սատանա ա չեք հավատում. միջամտեց վաճառող կինը, ով կլիներ 50-ից 55 տարեկան:

- Աման Աստված Նիկոլիս բան չասես, անամոթ կին, Նիկոլը մեր փրկիչն ա...Խանութի դռան շեմին կանգնած նորելուկն իրեն չկորցրեց:

- Աղջկեք ջան, էսի ձեր թեման չի, հլա սպասեք, դուք տեղյա՞կ եք Նիկոլն ինչ «կոնԲենցի» ա ընդունել, ասում ա աղջիկը տղա կարա դառնա, տղեն էլ կարա էլած չելածը խոզի պես կռտի: Շարունակեց տարեց տղամարդը...

- Այ մարդ ,էդ ջհանդամը բա որ ասում եմ կոմունալների մասով խաբեցին, էդ էլ հլա հեչ, աղջկաս պետությունը փող տվեց որպես անչափահաս երկու երեխու մայր, հիմա ասում ա շփոթմունք ա, պետք ա լրիվ հետ տաք, է ո՞նց հետ տանք, ծախսել պրծել ենք...

- Չէ սրա վերջը շատ մոտ ա, սրան ծեծլով պետք ա լարեն, բացականչեց վաճառոն ու վախվորած  նայեց Նիկոլ Փաշինյանի աջակցին, ում անունը հավանաբար Պողոսուհի էր:

- Բայց ժողովուրդ ոնց որ ճիշտ բաներ ասում եք է, ես որ սենց կողքից լսում եմ, սկսում եմ մտածել, որ Նիկոլն էնքան էլ փրկիչ չի, զարմացած միջամտեց Պողոսուհին, որը 5 րոպե առաջ Նիկոլին փրկիչ էր անվանում ու հեռացավ:

Հ.Գ. Ինձ այլևս ոչինչ չէր մնում քան թողնել ու հեռանալը, մոռանալով, թե ինչու էի մտել խանութ...

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА