o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի հեռացման երկու սցենարները

03.06.2020 13:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլի հեռացման երկու սցենարները

Նիկոլի երկու տարվա ավանտյուրան մոտեցավ իր խայտառակ ավարտին: Երկու տարի դեռ արկածախնդիրների ձեռքն ընկած պետությունը  իներցիայով շարունակում էր մի կերպ գոյատեւել: Թեեւ բոլոր ասպարեզներում ցուցանիշները օր օրի վատթարանում էին: Կորոնավիրուսը եւ նրա հետ առնչվող քաղաքական խաղերը Նիկոլին հասցրեցին վերջնակետին:

Politik.am. Նավալանիի աղմկահարույց հարցազրույցը պատրաստվել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլի հրահանգով

Նիկոլը ունեցավ 3 հիմնական անհաղթահարելի խոչընդոտ  երկիրը կառավարելու մեջ: նախ իր եւ իր թիմի անգրագիտությունը, անփորձությունը եւ անխոհեմությունը: Հետեւապես պոպուլիզմով առաջնորդվելը: Միանձնյա իշխանատենչությունը Նիկոլին հասցրեց նրան, որ նա փչացրեց իր հարաբերությունները երկրի բոլոր էլիտաների հետ` եկեղեցական, զինվորական, քաղաքական, մտավորական, բիզնես էլիտաների ճնշող մեծամասնությունը այլեւս չեն ընդունում Նիկոլին: Երկորդ խոչընդոտը դա ագահությունն  էր, արագ հարստանալու գայթակղության դեմ անզորությունը, որը դրսեւորովեց ե՛ւ Նիկոլի ընտանիքի, ե՛ւ իշխանության միջանցնքերը լցված լակոտների մոտ: Եվ վերջապես երրորդ անհաղթահարելի խոչընդոտը դա արտաքին աշխարհի հետ աշխատելու, այդ աշխարհում դիրքավորվելու անկարողությունն  էր: Նիկոլը գնաց «եւ-եւ» արտաքին քաղաքական տրորված ճանապարհով: Սակայն այդ ճանապարհը կրկին անգամ ապացուցեց, որ ներկայիս աշխարհում փակուղային է: Մի քիչ ռուսներին, մի քիչ ամերիկացիներին, մի քիչ սորոսականներին, մի քիչ պարսիկներին, մի քիչ էլ եվրոպացիներին «դուր գալով», արդյունքում Նիկոլը դարձավ անվստահելի բոլորի համար:

Եվ այսպես, մեր տեղեկություններով Նիկոլի շրջապատի մարդիկ,  առաջին հերթին`  Ավինյանը, Թորոսյանը, ինչպես նաեւ նախկինում իր հետ աշխատած, սակայն ժամանակին իշխանության կազմից դուրս եկած ոմանք, ինչպես նաեւ որոշ միջազգային դիվանագիտական եւ խորհրդատվական շրջանակներ Նիկոլին  համառորեն խորհուրդ են տվել դուրս գալ խաղից: Ընդ որում,  խորհուրդ են տվել դա անել շատ արագ, տալով որոշակի երաշխիքներ իր եւ իր կուտակած գումարների անձռնմխելիության վերաբերյալ: Դրա արդյունքում  Նիկոլը հայտարարեց իր հիվանդության մասին մտածելով, թե իսկապես կարելի է գլուխը պրծացնել, թե՛ կորոնավիրուսից, թե՛ Արցախից. թե՛ սոցիալ-տնտեսական վիճակից: Սակայն  նույն պահին  Նիկոլին նաեւ այլ խորհուրդ տվողներ գտնվեցին, որոնք  առաջարկեցին սպասել մինչեւ հունիսի վերջ: Բացի այդ, իշխանությունը քաղցր բան է, թմրադեղի նման եւ Նիկոլի ու Աննայի համար դժվար էր պատկերացնել իրենց  իշխանությունից դուրս եւ Նիկոլի առանց այդ էլ հիվանդագին ընկալումները եւ անհավասարակշիռ էությունը ապստամբում էր այդ  «ամենաերիտասարդ թոշակառուի» սպասվող կարգավիճակից: Եվ նա արդեն իսկ մի քանի ժամ հետո որոշեց` «վերադառնում եմ». սկսեց անցկացնել բրիֆինգներ եւ նիստեր ու զբաղվել կորոնավիրուսի դեմ պայքարով: Ընդ որում, դրսեւորելով իր  չափազանց ծանր հոգեկան վիճակը: Նա սպառնում էր ժողովրդին ծեծելով ու ջարդելով: Մեղադրում էր ժողովրդին  անկարգապահ լինելու մեջ եւ արդեն տխուր ձայնով խոսում էր իր մեռնելու մասին: Նիկոլի անելանելիության զգացողությունը ունի իր պատճառները. նա հասկանում է, որ ինչքան էլ դիմադրի կարծես թե իր իշխանությունից հեռացնելու հարցը որոշված է թե երկրից դուրս իրեն վերահսկող «Կենտրոնում», եւ թե երկրի ներսում գործող «խորքային պետության» կողմից: Եվ այսօր քննարկվում է ոչ թե  նրա գնալ-չգնալու հարցը, այլ ո՞վ պետք է փոխարինի Նիկոլին: Եվ ահա այստեղ է, որ տարբեր կենտրոնների մոտ մրցակցություն է սկսվել, թե ով կկարողանա իրականացնել Նիկոլի հեռացման եւ նոր իշխանության ձեւավորման իր սցենարը: Իսկ սցենարները հետեւյալն են`

ԱՌԱՋԻՆ ՍՑԵՆԱՐ. Նիկոլը կորոնավիրուսի սարսափելի հետեւանքների բեռի տակ, ժողովրդի զանգվածային դժգոհության արտահայտման պայմաններում տալիս է հրաժարական հունիսի15-20-ի շրջակայքում եւ ԱԺ-ն անմիջապես ընտրում է նոր վարչապետ «Իմ քայլի» թիմից: Ըստ ամենայնի, դա կլինի Տիգրան Ավինյանը: Վերջինս հանդես է գալիս ազգային միասնության կոչերով, հրապարակայնորեն մերժում է սեւ-սպիտակի բաժանումը, կորոնավիրուսի առողջապահական եւ սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքները դուրս է գրում Նիկոլի վրա եւ ստանում է եւս 2,5 տարի կառավարելու հնարավորություն` իշխանության գլուխ պահելով «Իմ քայլին» եւ իրականացնելով «Կենտրոնի» այն բոլոր ծրագրերը, որը չհաջողվեց իրականացնել Նիկոլին. այդ 2,5 տարվա ընթացքում Հայաստանում շարունակվելու է սորոսական քաղաքականությունը իր բոլոր հետեւանքներով: Այս սցենարի հեղինակները, բնականաբար, ձգտում են արագ լուծումներին:

ԵՐԿՈՐԴ ՍՑԵՆԱՐ. Նիկոլը իր հրաժարականը հետաձգում է 2-3 ամսով: Այդ ընթացքում հունիսի վերջին Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալիս բանտից սկսում է ձեւավորել քաղաքական թիմ, ժողովրդի դժգոհությունը հասնում է բարձրակետին, զանգվածային ցույցերի արդյունքում Նիկոլը հրաժարական է տալիս, սակայն ցուցարարները պահանջում են նաեւ ԱԺ-ի լուծարում եւ արտահերթ ընտրություններ: Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն եւ  աշնանը նշանակվում են նոր ընտրություններ, որի արդյունքում «Իմ քայլը» դուրս է մղվում իշխանությունից դեպի փոքրաթիվ սորոսամետ ընդդիմություն, իշխանության են գալիս Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած քաղաքական պահպանողական ռուսամետ բեւեռի ուժերը , որոնք համագործակցում են կամ իրենց մեջ են ներառում ԲՀԿ-ին: Որպես հիմնական ընդդիմություն  խորհրդարան է մտնում արեւմտամետ, բայց ոչ սորոսական թիմ, որտեղ հավաքված են լինելու մի շարք քաղաքական խմբեր` ԼՀԿ-ի ոճի:

Այսպիսով առաջին սցենարի կողմանկիցները շահագրգռված են Նիկոլի արագ հրաժարականով, իսկ երկրորդի նախագծողներին պետք է ժամանակ եւ նրանք շահագրգռված են Նիկոլի եւս 2-3 ամիս իշխանության գլուխ մնալով: Ու այժմ այն պահն է, երբ երկու սցենարների կողմանկիցները կարծր ճնշում են գործադրում Նիկոլի վրա:

Ա.Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА