o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԱՇՆԱՆԸ

03.06.2020 11:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԱՇՆԱՆԸ

Աշնանը, արդեն, կարող են Ռուսաստանում սկսվել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ զանգվածային պատվաստումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։ Դա կլինի, եթե բարեհաջող ավարտվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքները։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 10-ն են

«Պատվաստանյութի հետ կապված աշխատանքները ընթանում են ամբողջ թափով եւ մենք սպասում ենք արդյունքների։ Մասնագետները հայտնում են, որ եթե ամեն բան բարեհաջող ընթացք ունենա, ապա արդեն աշնանը կսկսենք զանգվածային պատվաստումը»,- ասել է Չերնիշենկոն, ինչպես հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զանգվածային պատվաստման համար հարկ կլինի մոտ ինը ամիս, իսկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն հունիսին։ Պատվաստանյութի մշակմանը մասնակցում են նաեւ ռազմական ոլորտի մասնագետները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА