o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում 28 նահանգներում զորքեր են դուրս բերել փողոց

03.06.2020 10:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում 28 նահանգներում զորքեր են դուրս բերել փողոց

Ազգային գվարդիայի ուժերը ներգրավված են ԱՄՆ 28 նահանգներում կարգուկանոն ապահովելու համար՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառած անկարգություններից հետո: «Այսօրվա դրությամբ 28 Նահանգների նահանգապետերն ու մայրաքաղաքի շրջանն ակտիվացրել են ազգային գվարդիայի 20,4 հազար զինծառայողներ, նահանգների ոստիկանությանը եւ տեղի ոստիկանությանը՝ քաղաքացիական անկարգությունները ճնշելու գործողություններին աջակցելու համար»,- ասված Է Ազգային գվարդիայի Twitter-ի էջում:

Մոսկվայից ու Վորոնեժից չարտերային չվերթներ տեղի կունենան դեպի Երեւան. տոմսեր կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն

Ավելի վաղ Սպիտակ տունը նահանգապետերին կոչ էր արել Ազգային գվարդիային ավելի մեծ մասշտաբներով ներգրավել անկարգությունները ճնշելու համար: Վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի օրվա դրությամբ 24 նահանգներում տեղակայվել են ազգային գվարդիայի 17 հազար մարտիկներ:

ԱՄՆ-ի քաղաքներում բողոքի եւ անկարգությունների ալիք է բարձրացել ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո: Ձերբակալության ժամանակ Ֆլոյդի պարանոցի վրա ծնկի եկած ոստիկաններից մեկը մեղադրվել է անզգուշությամբ սպանության մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА