o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե շատերը ունենային բարոյական դաստիարակություն, ամեն ինչ ուրիշ կլիներ...

02.06.2020 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եթե շատերը ունենային բարոյական դաստիարակություն, ամեն ինչ ուրիշ կլիներ...

Մանկավարժ Մարիամ Մուրադյանը գրում է

​​​​​​​Մի՛ զրկեք իմ երեխաներին քրիստոնյա դաստիարակություն ստանալու ամենաճիշտ հնարավորությունից. մանկավարժ

Եթե շատերը ունենային բարոյական դաստիարակություն, ամեն ինչ ուրիշ կլիներ...

Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում ձեռք ենք բերում տարբեր գիտելիքներ և այդ գիտելիքների հիման վրա սկսում ենք ձևավորել տարբեր հայացքներ, համոզմունքներ, տարբեր արժեքների համակարգ ու դրա հիման վրա սկսում ենք ընկալել դրականն ու բացասականը, չարն ու բարին, թույլատրելին ու անթույլատրելին մի խոսքով սկսում ենք գիտակցել կյանքի իմաստը:
Ցանկացածիս բարոյական գիտակցությունը բնութագրվում է որպես գոյություն ունեցող դրսևորում` արտահայտված բարոյական ապրումներում, զգացումներում, խղճի, պարտքի, պատասխանատվության, արժանապատվության, ապրումակցման մեջ:
Բարոյական գիտակցությունը ցանկացածիս հնարավորություն է տալիս թույլատրելիի ու անթույլատրելիի միջև ընտրության հնարավորություն, որն իրականացվում է սեփական հուզմունքով ու գիտակցված վերաբերմունքով:
Բարոյական դաստիատիարակության գործընթացում կարևոր է տարիքային առանձնահատկությունները:
Օր.` Կրտսեր դպրոցական տարիքում բարոյական դաստիարակությունը հիմնվում է մարդասիրական փոխհարաբերությունների հիման վրա:

Եվ առհասարակ կյանքն ապացուցում է, թե ինչքան շատ է հարկավոր բարոյական դաստիարակության:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА