o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԳՄՍ նախարարը պետք է տուգանվի պարետի որոշումը չկիրառելու համար»

02.06.2020 23:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԳՄՍ նախարարը պետք է տուգանվի պարետի որոշումը չկիրառելու համար»

 Օրեր առաջ «Իրավունքի» հետ զրույցում Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ տեղեկացրել էր, որ օրերս է ԱՄՆ-ից վերադարձել Հայաստան եւ մինչեւ հունիսի 3-ը գտնվելու է ինքնամեկուսացման մեջ: Տիկին Գայանեն ինքնամեկուսացել է թատրոնի նախկին տարածքում, որը, ըստ նրա, իր սեփական միջոցներով եւ ներդրումներով սարքված տարածքն է, ու այն չի պատկանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Սակայն երեկ առավոտյան թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, նախարարության իրավաբանական վարչության եւ կադրերի բաժնի աշխատակիցների հետ 1.5 տարի անց, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով, գնացել էին թատրոնի նախկին տարածք, որպեսզի հին եւ նոր տնօրենների միջեւ ընդունում հանձնում տեղի ունենար:

«Իրատես». Մինչև սեպ­տեմ­բեր Արայիկ Հարությունյանը կնշանակվի փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը կհեռանա

Փաստորեն, այդ քայլով ԿԳՄՍ նախարարը ոչ միայն անտեսել է ՀՀ պարետի հրամանը, այլ նաեւ Հայաստանում կորոնավիրուսի թեժ շրջանում վարակման վտանգը եւ նախկին տնօրենի ինքանամեկուսացման փաստը: «Իրավունքի» հետ զրույցում Գ. Կարապետյանն ասաց, որ ստիպված է եղել ոստիկանների հրավիրել տարածք, որպեսզի ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները չներխուժեն տարածք:

- Նախարարության աշխատակիցները տեղյակ չէի՞ն, որ երկրում արտակարգ դրություն է  հայտարարված, եւ կա պարետի որոշում:

Ի հեճուկս ԿԳՄՍ անհավատ նախարարի եւ իր սորոսական տեղակալի՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պետք է մնա. Ավետիսյան

- Ինչպե՞ս կարող է նման որոշում կայացրած ԿԳՄՍ նախարարը պարետի հրամանից տեղյակ չլինել: Իսկ եթե նախարարը պարետի հրամանը չի կատարում, ուրեմն` հենց հիմա, ԿԳՄՍՆ-ի ողջ վարչության աշխատողները եւ նույն նախարարը պետք է տուգանվեն պարետի կողմից, օրենքը` պարետի որոշումը չկիրառելու համար, եւ եկել էին ու ինքնամեկուսացված մարդու դուռն էին բացում, որ ներխուժեն ներս: Իրենք բոլորն էլ արդեն կարող են կոնտակտավոր համարվել, քանի որ դեռ ես ինքնամեկուսացման մեջ եմ եւ իմ թեստը չեմ հանձնել:

Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել

- Բայց շփում ունեցե՞լ եք նրանց հետ:

- Այդ տղամարդը, որն առանց ներկայանալու եւ դուռը թակելու ուզում էր դուռս բաց անել, ես փորձեցի կանխել եւ դուռը հետ հրել: Համենայնդեպս, իր հետ 1 մետր 20 սմ-ից ավելի մոտիկ տարածությունից մոտ եմ գտնվել իր հետ:

- Ձեր տեսագրությունից պարզվեց, որ մի քանի անձ էին եկել, ովքե՞ր էին:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո․ «Ժողովուրդ»

- Թատրոնի տնօրենի ԺՊ-ն` Լիլիթ Փալանջյանն էր եկել, բայց ջուրը բերան առած կանգնած սպասում էր, որ պիտի մատուցեն իրեն թատրոնը, ինչպես մատուցեցին կնիքը: Արդեն 1.5 տարի է կնիքին տիրապետում է, ինքս եմ անձամբ ոստիկանությանը հանձնել, որպեսզի ավելորդ քաշքշուկից հեռու լինեմ, փաստաթուղթն էլ ձեռքիս է: Մի խոսքով, եկել էին նաեւ ԿԳՄՍՆ-ի իրավաբանական վարչությունից, մեկն էլ կադրերի բաժնի աշխատակից էր, իսկ մյուսին էլ չէի ճանաչում: Ախր, որեւէ հրաման չկա ձեռքիս, որ հանձնաժողով են կազմել, եւ ովքեր են եղել հանձնաժողովում, որ ես էլ անուններով իմանամ: Ես իրենց ասացի` գրավոր ինձ ուղարկեք հրամանը, տեղեկանամ ու գրավոր պատասխանեմ:

Մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին. մի խումբ ուսուցիչների բաց նամակը ԿԳՄՍ նախարարին

- Այսինքն, բանավո՞ր են Ձեզ տեղյակ պահել, որ գալու են ընդունում-հանձնում անելու:

- Այո, հեռախոսազանգով եւ անգամ չեն էլ տեղեկացրել, թե` երբ: Միայն տնօրենի ԺՊ-ն` Լիլիթ Փալանջյանը, զանգահարել է թատրոնի փոխտնօրենին, որ երկուշաբթի ժամը 10-ին պիտի գան թատրոն: Իսկ ի՞նչ կապ ունի փոխտնօրենը ընդունման-հանձնման հետ:

«ԹԱՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԳՄՍՆ-Ն ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ»

Հայ-ռուսական հարաբերություններն արդեն երկու տարի է տառապում են Նավալնու ախտանիշով. Գագիկ Հարությունյան

- Միգուցե տեղյակ չէին, որ ինքնամեկուսացման մեջ եք:

- Երկու օր առաջ, երբ զանգահարել էին ԿԳՄՍՆ-ից, տեղեկացրել էի, որ ինքնամեկուսացման մեջ եմ, ես խոսել եմ իրավաբանական վարչության պետի փոխարինողի հետ, բացատրել եմ իրավիճակը, հետո ասել` կարո՞ղ եք ինձ ասել, թե ո՞վ ո՞ւմ ի՞նչ պետք է հանձնի, ասել են` հին տնօրենը` նոր տնօրենին... Երեկ երբ եկան, ես կրկին հարցրի` կարո՞ղ եք ասել` ի՞նչ պետք է հանձնեմ, ասացին` դե, թատրոնին պատկանող գույքը: Ես էլ պատասխանեցի` որքա՞ն ասենք, որ թատրոնին պատկանող ոչինչ չունեմ հանձնելու: Մեկ ու կես տարի առաջ կնիքը հանձնել եմ ՀՀ ոստիկանությանը, գույքը հանձնված է հարկադիր մարմնին, որն էլ ի պահ է տվել Կարապետյան Գայանե եւ Մերի Հակոբյան քաղաքացիներին: Այսինքն` ԿԳՄՍ նախարարությունը այս տարածքում ոչինչ չունի, տարածքն էլ իրենց չի պատկանում:

Նիկոլը հայ-ռուսական հարաբերությունները փռում է ասֆալտին. Մենուա Հարությունյան

- Ի վերջո, այդ ամենն ինչո՞վ ավարտվեց:

- Ոստիկան կանչեցի, որոնք էլ փաստեցին, որ իսկապես ինքնամեկուսացման մեջ եմ: Փորձեցին պահանջել, թե պետական տարածքում ինչո՞ւ եմ ինքնամեկուսացել, ես էլ ասացի` կգաք, դատարանում այդ մասին կիմանաք: Ինձնից պահանջեցին համապատասխան փաստաթղթեր, եկել էին ընդունում-հանձնում անելու եւ տեղյակ էլ չէին անգամ, որ տարածքն իրենցը չէ, էլ չեմ ասում, որ թատրոնը ի սկզբանե հիմնադրվել է Պարարվեստի պետական քոլեջի բազայի հիման վրա, անգամ դրանից տեղյակ չէին, փաստաթուղթ չէին ուսումնասիրել: Երբ նախարարի օգնականին բացատրում ենք, որ ապօրինություն եք թույլ տալիս, պատասխանում է` դա մեր եւ Լիլիթ Փալանջյանի հարաբերություններն են... Ա՛յ, այսպես է այսօր առաջնորդվում ԿԳՄՍ նախարարությունը` հանձին նախարար Արայիկ Հարությունյանի:

Մեկնարկում է լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարը. Հաղորդման անոնսը

 

«ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԹՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ, ՍԻՐՈՎ ԿՀԵՌԱՆԱՄ ՏԱՐԱԾՔԻՑ»

- Հունսի 3-ին, դուրս կգաք ինքնամեկուսացումից, ի՞նչ եք պատրաստվում անել:

- Նախ` հունիսի 29-ին դատ է նշանակված, շարունակելու եմ նույն ձեւով: Դիմել եմ Պետգույքին` այդ հարցի լուծումը տալու: Այս դեպքում, Պետգույքը եւ ԿԳՄՍ-ն իմ ունեցած փաստաթղթերի հիման վրա պետք է ինձ փոխհատուցեն թատրոնում իմ արած ներդրումները: Ես բացառապես խնդիր չունեմ տարածքի հետ, սիրով իրենց կտրամադրեմ, սպասում եմ իմ փոխհատուցմանը:

Ինչո°ւ են մեր բեմի մեծերը շուտ հեռանում մեզանից. Արմեն Խանդիկյանը` Մհեր Մկրտչյանի մասին

- Այսինքն, եթե փոխհատուցումը հանձնեն, պատրաստ եք տարածքը լքե՞լ:

- Այո, թատրոնում իմ ներդրումները թող փոխհատուցեն, որոնք ես փաստերով ցույց կտամ, սիրով կհեռանամ տարածքից: Ես օրենքը հարգող մարդ եմ, ապօրինի որեւէ բանի տիրանալու բացառապես ցանկություն չունեմ: 10 տարի առաջ ԱՄՆ-ից հրավիրվել եմ այստեղ աշխատելու, ի տարբերություն իրենց` ես ո՛չ պարգեւավճարներ եմ ստացել, ո՛չ էլ պետությունից բնակարան եմ պահանջել: Հակառակը` լքված կաթսայատունը նորոգել եմ, որի մի հատվածում բնակվել ենք տասը տարի, իսկ մյուս հատվածն էլ` փաստորեն, ստացվում է, ապօրինաբար օգտագործել է Խորեոգրաֆիայի պետական թատրոնը: Նախարարությունից ունեցել եմ համապատասխան փաստաթուղթ, որ դա տրված է Խորեոգրաֆիայի թատրոնին, բայց ի վերջո պարզվեց, որ 2009 թվականին տված փաստաթուղթը ճիշտ չէ, քանի որ 2006 թվականից տվյալ տարածքը պատկանում է Պետգույքին: Դա բացահայտել եմ դատական պրոցեսների ընթացքում: Հիմա ի՞նչ է ստացվում. մարդիկ, տվյալ տարածքի նկատմամբ որեւէ իրավունք, գույք չունենալովնախարարի մի հրամանով եկել են ընդունում-հանձնում անեն: Նախարարության ամբողջ իրավաբանական վարչությունում չկա մի գրագետ իրավաբան. խայտառակություն է: Մինչդեռ, դեռ Նազենի Ղարիբյանի ժամանակով, դուռ կոտրեցին, հետո ապացուցվեց, որ իրենցը չէ, Պետգույքը  գրություն ուղարկեց նախարարություն, որ տարածքն իրենցը չի, եւ իրենք որեւէ իրավունք չունեն իմ զբաղեցրած տարածքի նկատմամբ: Այն քր.գործը, որ հարուցվել էր, իբրեւ ինքնիրավչության մասով, կարճվել է, եւ դատարանում ես դատը շահել եմ: Ինձ տրվել է մուրհակ` տույժ-տուգանքների մասով: Վերջերս էլ Կառավարությունում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից, տույժ-տուգանքներ վճարելու համար, Գայանե Կարապետյանին հատկացնել 950.000 ՀՀ դրամ: Պատկերացնո՞ւմ եք, իրենց ապօրինությունների համար պետությունը պահուստային ֆոնդից պիտի վճարիԻ դեպ, եւս մեկ հայցադիմում ունենք` թատրոնի 19 աշխատող դիմել են դատարան 1.5 տարվա աշխատավարձերի փոխհատուցման համար: Ողջ 2019 թվականի եւ 2020 թվականին դեռ աշխատավարձ չեն ստացել: Մայիսի 12-ին ԿԳՄՍ նախարարությունը, կորոնավիրուսը պատճառաբանելով, չներկայացավ դատարան, խնդրել էին դատը հետաձգել: Իսկ երեկ, անտեսելով կորոնավիրուսը, եկել էին թատրոն` ընդունում-հանձնում անելու: Անընդհատ պատճառաբանում էին, որ նախարարությունը գումար չունի, տարեվերջ է եւ այլն, բայց նախարարությանը հարցման հիման վրա պարզաբանվեց, որ 2019 թվականի բյուջեն հատկացվել է Խորեոգրաֆիայի թատրոնին, գործունեություն չեն ծավալել, բայց բյուջե ունեցել են: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նաեւ հատկացվել է 2020 թվականի բյուջեն եւ նվազագույն աշխատավարձի շեմն էլ բարձրացրած:

​​​​​​​Հասանք 1903 թիվ… «ինքնակալական կառավարության ամենախայտառակ ակտը»

«ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ն 1.5 ՏԱՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՄՆԱՑԵԼ Է ԺՊ»

- Այսինքն` ընդունում-հանձնում չի եղել դրա համա՞ր աշխատավարձ չեն վճարում:

- Այո, բայց նման օրենք չկա, ես եմ ու, ասենք, փախել եմ այս երկրից, գնացել եմ, ո՞ւմ հետ պիտի ընդունում-հանձնում անեն: Իսկ տնօրենի ԺՊ-ն էլ 1.5 տարի ապօրինի մնացել է որպես տնօրենի ԺՊ: Իսկ ՊՈԱԿ-ների մասին օրենքով, 6 ամսից ավելի իրավունք չունի անձը մնա ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ եթե, ինչ-ինչ պատճառներով պիտի շարունակվի, ապա այլ անձ պետք է շարունակի: Բազմիցս առաջարկել ենք ԺՊ նշանակել մեր թատրոնի փոխտնօրենին, որը եւ խորեոգրաֆ է եւ թատրոնի ամեն մի մանրուքին տեղյակ է, կամ` թատրոնից որեւէ մեկին: Ինչո՞ւ բերել պատահական մեկին, որն անգամ իր լծակներին չի տիրապետում, ի՞նչ է արել այդ հարգարժան տիկինը, որը մինչեւ 2019 թվականի մայիսը ինձ թողել էր տնօրենի կարգավիճակում, մինչդեռ ես ազատված էի 2018 թվականի դեկտեմբերից: Մայիս ամսից հետո, որոշ մարդկանց ցուցումով գնացել էր Պետռեգիստր եւ հարկային մարմին իրեն գրանցել որպես տնօրեն եւ գործող հաշվապահի դիմաց փակել էր հարկային դաշտը, ու  պատահական մեկին, գիտենք, թե ինչ նպատակներով, ներկայացրել որպես վստահված անձ: Ի՞նչ իրավունք ունի օտար մեկը տիրապետի մեր թատոնի ֆինանսական հոսքերին: Արդյունքում` ո՛չ աշխատավարձ է վճարել, ո՛չ հաշվետվություն է տվել, փոխարենը տույժ- տուգանքներ են գումարվել:

​​​​​​​Մի՛ զրկեք իմ երեխաներին քրիստոնյա դաստիարակություն ստանալու ամենաճիշտ հնարավորությունից. մանկավարժ

ՀԻՇԵՑՆԵՆՔ

Գայանե Կարապետյանը արդեն 1.5 տարի է ազատված է թատրոնի տնօրենի պաշտոնից, որին զուգահեռ` արդեն նախկին Մշակույթի նախարարությունը, թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Օպերայի եւ բալետի թատրոնի բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանին, որը մինչեւ օրս` 1.5 տարի անց էլ, դեռ շարունակում է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատր լինել, ինչը հակասում է ՊՈԱԿ-ների մասին օրենքին, ըստ որի` թատրոնի տնօրենի ԺՊ-ն կարող է պաշտոնավարել մինչեւ 6 ամիս:

Մեկնարկում է լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարը. ՇՈՒՏՈՎ

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА