o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԿԵԼ Է ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

02.06.2020 21:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵԿԵԼ Է ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ ՀՀ-ում ամենակարեւոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: Ի՞նչ վիճակում էր մեր տնտեսությունը մինչ կորոնավիրուսը եւ այսօր` արդեն կորոնավիրուսի հետեւանքների արդյունքում: Հարցի հետ կապված դիմեցինք ՀՅԴ էկոնոմիկայի եւ ֆինանսների հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:

«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն․ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ դրան

Մինչ համավարակի Հայաստան ներթափանցելը, բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ այն տնտեսական մոդելը, որը ներդրվել եւ մինչ օրս շարունակվում է, իրեն սպառել է: Հայաստանը պետք է որդեգրի ներառական տնտեսական կարգ, առավել ազգային սոցիալիստական գաղափարական ուղղություն: Ինչո՞ւ, քանի որ նեոլիբերալ տնտեսական մոդելը չէր արդարացնում եւ չէր էլ կարող. կյանքը դա արդեն ապացուցել էԳլոբալ իմաստով ասածս հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող արդյունքը կամ դրա ավելացմանն ուղղված գործողությունները բավարար չեն, պետք է ներդրվեն այդ արդյունքի արդարացի բաշխման մեխանիզմներ: Եթե դրանք բացակայում են, ապա ներառական տնտեսության մասին խոսելն ավելորդ է: Հետեւաբար, իշխանությունները շեղվել են իրենց թեզերից ու ծրագրերից: 2019 թվականին երբ քննարկվում էր Բյուջե 2020-ը, իշխանական ներկայացուցիչները թմբկահարում էին, որ 4,9 տոկոս տնտեսական աճը հեղափոխական է, եւ ուր որ է՝ տնտեսությունը թռիչքային աճ է գրանցելու: Բայց եկավ համավարակը եւ զրկեց իշխանություններին՝ ապացուցելու իրենց թռիչքային աճի տեսության ճշմարտացիությունը: Հիմա բոլորովին այլ վիճակ է, այսօր տնտեսությունը կաթվածահար է, կան ոլորտներ, որոնք ուղղակի անդառնալիորեն վնասներ են կրել: Պաշտոնական հրապարակմամբ, արդեն պարզ է, որ չենք ունենա տնտեսական աճ, փոխարենը կունենանք 2 տոկոս անկում: Բայց իրականում մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կտրուկ փոփոխության կենթարկվի՝ ի վնաս մեր պետության: Հակաճգնաժամային կառավարման ճշգրիտ սխեմաների ներդրումը կարող էր վիճակը թեթեւացնել, բայց իշխանությունները այդ ժամանակը բաց թողեցին՝ ապացուցելով սեփական անկարողությունը:

Պարետա-կորոնային սիլոգիզմ. Արմեն Աշոտյան

- Ստեղծված իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն է պայքարում տնտեսությունը կայուն պահելու համար, ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան իշխանությունների քայլերը:

- Անհրաժեշտ է ուղղակի աջակցության ծրագրերի իրականցում: Հիմա նույնպես հայտնի չէ, թե ինչպիսի զարգացում դեռեւս կունենա եւ ինչ սցենարով կգնա այս համավարակը: Անհրաժեշտ է օր առաջ լուծել պարենային անվտանգության խնդիրը, հետեւաբար գյուղատնտեսության աջակցության գործիքը պետք է լիներ ուղիղ: Փողը պետք է տրվեր, սերմացուն, բուժանյութն ու թունաքիմիկատները պետք է տրվեին, եւ պատվեր իջացվեր, թե ինչ արտադրանքից եւ նվազագույնը որքան պետք է արտադրեն մեր գյուղերը: Իսկ դրա համար անհրաժեշտ է կոորդինացնող մարմին՝ գյուղատնտեսության նախարարություն, որը չկա: Իշխանությունները գնացին վարկերի տոկոսների սուբսիդավորման ճանապարհով, իսկ խնդիրները մնացին առանց լուծումների: Արդյունքում բազմաթիվ մարդիկ, ովքեր արդեն վարկեր ունեին, չկարողացան օգտվել պետական ծրագրերից, քանի որ բանկերը նրանց ռիսկային գոտում են պահում: Իսկ օգտվողները ուղղակի պարտքերի մեջ խրվեցին: Բիզնեսին փող են տալիս աշխատավարձ եւ հարկ վճարելու համար: Աջակցության ծրագրերից օգտվեցին մարդիկ, ովքեր դրա կարիքը չունեին՝ սկսած կոմունալների վճարումներից` վերջացրած երեխաներին տրվող միանվագ գումարներից: Չկային եւ հիմա էլ չկան գնահատումներ, թե ովքեր են շահառուներն ու թիրախները:

Այնպիսի միամիտ հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես իրենք էլ Թրամփի դեմ պայքարի ելած Բայդենն են. Արմեն Աշոտյան

- Եթե այս տեմպերով շարունակվի, ի՞նչ պատկեր կունենանք տարեվերջին:

- Պաշտոնական վիճակագրությամբ` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության անկման աննախադեպ ցուցանիշ՝ 1,7 տոկոս: Միաժամանակ, ամեն եկող ամիս ավելի վատ ցուցանիշներ է արձանագրում, քանի նախորդը: Այսպիսի տեմպերով դժվար թե գրանցենք ֆինանսների նախարարի կողմից հրապարակված 2 տոկոս անկումը: Կունենանք ավելի վատ պատկեր: Անհրաժեշտ եւ նախանշված եկամուտներ չանկնկալող կառավարությունը պետք է նաեւ վերանայի իր ծախսային հոդվածները, դադարեցնի այն ծրագրերի ֆինանասավորումը, որոնք չի բխում ճգնաժամային կառավարման տրամաբանությունից: Պետք է սկսի բանակցությունները պարտադիր կուտակային ֆոնդերի հետ եւ դադարեցնի մասհանումները, ինչը տարեկան ավելի քան 75 մլրդ դրամ է, եւ տարեցտարի աճելու է: Դադարեցնի բարձր վարձրատրությունները, պարգեւավճարները: Եկել է գոտիները ձգելու ժամանակը:

Իսրայելում արդեն ս․թ․ հուլիսի 10-ին ուժի մեջ է մտնելու մարմնավաճառությունն արգելող օրենքը. Արմեն Պետրոսյան

- Պարոն Գրիգորյան, Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ՝ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա: Սա ինչպե՞ս կանդրադառնա ընդհանուր շուկայի վրա:

- Lինելով պրոգրեսիվ հարկման ջատագով` պետք է նշեմ, որ բարձրաժեք գույքի սեփականատերը պետք է ավելի բարձր վճարի: Սա նշում եմ իբրեւ մոտեցում, ինչը նաեւ պնդում էի եկամտային հարկի համահարթեցման ժամանակ: Իշխանությունները ընտրեցին ավելի հետադիմական մոտեցում եւ համահարթեցրին եկամտային հարկը: Երկու դեպքում էլ մոտեցման հիմքը պետք է լինի գործիքի կիրառման սոցիալական գնահատականը: Եկամտային հարկի դեպքում հարկը կա, եկամուտը՝ չկա, հետեւաբար հարկման բազա նույնպես չկա: Գույքահարկի դեպքում նույն պատկերը չէ: Գույքը, տվյալ դեպքում բնակարանը, որտեղ ապրում են մարդիկ, առկա է, հետեւաբար հարկը միշտ կա: Սակայն կախված նրանից, թե ինչպիսի սոցիալական պայմաններում են գտնվում տվյալ բնակարանի ապրողները, մոտեցումը պետք է լինի տարբերակված: Ինչպես եկամտային հարկի պարագայում, այնպես էլ գույքահարկի պարագայում նույնպես առկա է մեկ այլ կարեւոր պնդում. այն է՝ ունենալ նվազագույն չհարկվող շեմ: Գույքահարկի այս փոփոխությամբ այդ շեմը հանված է: Այս ամենը կստեղծի՞ բարդություններ աղքատության բարձր տոկոս ունեցող երկրում: Քաղաքացին, ով չունի եկամուտներ կամ չի կարողանում ապահովել իր ու իր ընտանիքի բարեկեցությունը, չպետք է լրացուցիչ հարկային բեռի տակ մտնի: Քանի որ այս նախագիծը վերաբերում է ամբողջ հասարակությանը, կոչ եմ անում նման նուրբ հարցի համար կազմակերպել հանրային լսումներ:

Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան

ԶՐՈՒՅՑԸ` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА