o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավ էլ կոմպանիա է՝ Աֆղանստան, Էրիթրեա, Ջիբութի, Լիբիա, Սուդան, Կոնգո..., ընդհանուր առմամբ 16 երկիր, որից մեկը մենք ենք. Արմեն Աշոտյան

02.06.2020 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Լավ էլ կոմպանիա է՝ Աֆղանստան, Էրիթրեա, Ջիբութի, Լիբիա, Սուդան, Կոնգո..., ընդհանուր առմամբ 16 երկիր, որից մեկը մենք ենք. Արմեն Աշոտյան

Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ;

Այս վերնագիրը կարդալուց չզարմանաք: Այո, աննախադեպ է և առանց չակերտների:

Հայաստանում կրթական բարեփոխումների անվան տակ փորձում են իրականացնել վաղեմի փափագած, իր ցինիկության մեջ անբարո եւ հանցավոր ծրագիր. Արմեն Աշոտյան

Այսօր Բրյուսելից լուր ստացանք, որ Եվրոպական Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում, հիմք ընդունելով երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակը: Որոշումը վերաբերում է Հայաստանում գրանցված վեց ընկերություններին:

Ասեմ ավելին, այս հարցով արտահայտվել է նաև ԵՄ տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան, որոշումն ընդունվել է ԵՄ օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն գնահատականի հիման վրա: Էլ ավելին, այս որոշումը ստացել է նաև Եվրոպական խորհրդարանի տրանսպորտի հարցով հանձնաժողովի համաձայնությունը:

Ու չփորձեք կրկին խնդիրը բարդել ավիաընկերությունների վրա: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ արգելքի պատճառը տվյալ երկրի ավիացիոն իշխանությունների ոչ ադեկվատ անվտանգային վերահսկողությունն է:

Ուստի բարի գալուստ եվրոպական "սև ցուցակ": Լավ էլ կոմպանիա է՝ Աֆղանստան, Էրիթրեա, Ջիբութի, Լիբիա, Սուդան, Կոնգո..., ընդհանուր առմամբ 16 երկիր, որից մեկը մենք ենք:

Աչքներս լույս:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА