o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանքի քաղաքապետարանը ասֆալտապատման խնդիրը չի՞ տարբերում ճանապարհային գծանշումների խնդրից

02.06.2020 14:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանքի քաղաքապետարանը ասֆալտապատման խնդիրը չի՞ տարբերում ճանապարհային գծանշումների խնդրից

Օրեր առաջ Iravunk.com-ը գրավոր հարցմամբ դիմեց Երևանի քաղաքպետարան ուղղելով հետևյալ հարցը.

Օրեր առաջ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը, ի պատասխան մեր հարցին, թեՙ ինչո՞ւ են մինչեւ հիմա փողոցները գնվում քարուքանդ վիճակում, և որեւէ տեղ չկան գծանշումներ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Երևան քաղաքն ունի ասֆալտապատման խնդիր, և տարբերվում է այլ քաղաքներից:

Մեր գլխավոր խնդիրը միշտ պետք է լինի բանակը. Արցախի նախագահ

1. Խնդրում ենք առավել մանրամասնել, կոնկրետացնել թե՞ Երեւանի ասֆալտապատման հետ կապված ինչ խնդրի մասին էր խոսում պաշտոնյան:

Ահա օրեր անց ստացանք այս զարմանալի, պարզունակ պատասխանը.

Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի նշած «սպեցիֆիկ» բառը վերաբերում է ճանապարհային գծանշումներին, որոնք ի տարբերություն մյուս համայնքների, Երևան համայնքում իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հասկանալի է, որ մերօրյա քաղաքական դաշտում ինչ-որ բանից զարմանալ է այսուհետ զարմանալի, սակայն մեր հարցն առավել քան հստակ էր. ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Երևան քաղաքն ունի ասֆալտապատման խնդիր, ի՞նչ խնդրի մասին է խոսքը:

Փաստորեն Երևանի քաղաքապետարանն ասֆալտապատման խնդիրը չի տարբերում ճանապարհային գծանշումներից:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА