o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

01.06.2020 18:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի PCR թեստի պատասխանը բացասական է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,- գրել է նա։

Արցախի նախագահի հրամանագրով երկրում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին եղել է Հայաստանում, շփվել վարչապետի հետ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА