o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արսեն Թորոսյանի գործունեությունը չի բխում հայ ազգի շահերից

01.06.2020 17:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արսեն Թորոսյանի գործունեությունը չի բխում հայ ազգի շահերից

Ֆեյսբուքյան օգտատեր Արտաշես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Սա է Արսեն Թորոսյանի իրական դեմքը

Լինելով բժիշկ և Հայաստանի հակագլոբալիստական միավորման հիմնադիր 2003 թվականից, խորապես համոզված եմ, որ Արսեն Թորոսյանի գործունեությունը չի բխում հայ ազգի շահերից։ Նրա քայլերը սխալ և իրարամերժ են և բժշկական և սոցիալական և հումանիտար տեսանկյուններից։ Հաշվի չի առնվում տարբեր երկրների փորձը թագավարակի պայքարի ոլորտում, այլ մեխանիկորեն կրկնվում են խաբեության մեջ մեղադրված Առողջապահական Համաշխարհային կառույցի ցուցումները։ Չունենալով անձնական բժշկական "հոտառություն" և պատկառելի փորձ "խանդավառ երիտասարդ" ԱԹը փորձում է իր գնահատականներով մոտենալ լրջագույն հարցերին, տապալելով նրանց լուծումները։ Կատարելով անհավասարակշիռ գործողություններ ԱԹ վտանգում է մեր ազգի առողջությունը և գոյատևումը։ 
Վերջերս նույնիսկ կլոր սեղան են կազմակերպում 5 հոգով Հ1 ալիքով և ոչ մի բժիշկ մեջները։ Արդեն խոսում են պարտադիր վակցինացիայի մասին, երբ վակցինան դեռ չկա և չի էլ լինի մոտակա 1֊2 տարում։ Պարոն Արսեն Թորոսյան ՝ Հռոմի պապից ավելի կատոլիկ եք՞ թէ ինչ որ հրաման եք կատարում՞մեզ պարտադրելով վակցինացվել։ Բնական է , որ ժողովրդի մոտ հարցեր են առաջանալու նմանատիպ "կլոր սեղաններից" հետո։ Պետք է պատասխանները տաք ոչ թէ համախոհներով բեմականացված հեռուստաշոուներում , այլ հարցին տիրապետող մասնագետներով, բժիշկներով և ձեզ ընդդիմախոսներով։
Խնդրում եմ նաև կատարել մանրակրկիտ հետաքննություն Արսեն Թորոսյանի և GAVIի կապերի վերաբերյալ, պարզաբանելով վերջինիս նպատակները, կազմը և գործունեության արդյունքները ։


Բժիշկ՝ Արտաշես Հովհաննիսյան։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА