o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կան տեսակետներ, որ անգամ մարտի մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թողեց փախավ. Արմեն Բադալյան

01.06.2020 15:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կան տեսակետներ, որ անգամ մարտի մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թողեց փախավ. Արմեն Բադալյան

Հայաստանում քաղաքական անցուդարձի,Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակված լինել-չլինելու,իշխանությունների վարկանիշի անկաման և այլ հարցերի մասին Iravunk.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 412 հազար դոլար և 420 հազար եվրո

- Պարոն Բադալյան, առավոտ կանուխ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով: Թերևս շատերն այս ամենին թերահավատորեն են մոտենում, ինչո՞ւ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հարցը եկեք բաժանենք երկու մասին: Նախ առողջություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր վարակված են կորոնավիրուսով, անգամ եթե վարչապետի մասին է խոսքը: Իսկ ահա ինչ վերաբերում է կասկածներին, որ այսօր շատերը չեն հավատում, որ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով, ապա պետք է ասեմ, որ բնականաբար դրա տեղիքը տվել է հենց Նիկոլ Փաշինյանը: Կան տեսակետներ, որ անգամ մարտի մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թողեց փախավ, ու ահա այս մասով ևս զուգահեռներ են անցկացնում: Բոլոր նրանք, ովքեր թերահավատորեն են մոտենում վարչապետի խոսքերին և գործողություններին հիմնականում հիմնվում են Փաշինյանի վերջին երկու տարվա, հատկապես` երկու ամսվա հակասական հայտարարությունների հիման վրա: Վարչապետ Փաշինյանը նախ հայտարարեց, որ կորոնավիրուսն ում շունն է, ապա խոսեց վիրուսը պինցետով ոչնչացնելու մասին ,իսկ ահա հիմա Փաշինյանն այնքան վտանգավոր է համարում կորոնավիրուսը, որ պարտադրում է մարդկանց դիմակ կրել: Այս ամենին էլ գումարած Միքայել Մինասյանի կողմից արված փաստացի հայտարարություններն էին, կապված մաքսանենգ սիգարետների հետ և այլն: Այնքան հակասական տեսակետներ հնչեցին,որ իսկապես կասկածներ են առաջանում:Որևև մեկը հստակ ասել չի կարող, թե Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով, թե ոչ,սակայն նմանատիպ կասկածների տեղիք տվողը հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է:

- Ակնառու է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն առավել նվազել է: Արդյո՞ք այդ ամենը կապված է սահմանադրական հանրաքվեն չեքարկելու, և հարցը Ազգային ժողով տեղափոխելու ճիգերի հետ:

- Միանշանակ, որովհետև անգամ եթե հանրաքվեն լիներ ապրիլի 5-ին, ապա նրա վարկանիշը ևս էական անկում էր ապրելու, սակայն համեմատած այս պահի հետ, մի քիչ բարձր էր: Անգամ ամիսներ առաջ շատ դժվար էր 850.000 քաղաքացու ուղարկել տեղամաս,որից 650.000 կասեին ԱՅՈ: Կորոնավիրուսն արագացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարչական ունակությունների բացակայության գործընթացը, որի արդյունքում շատերը հասկացան, որ Փաշինյանն ուղղակի չի կարողանում իրականացնել հակաճգնաժամային կառավարում:Եթե հանրաքվեն տեղի ունենար իշխանությունները միանշանակ կպարտվեին:Այստեղ առաջ է գալիս մեկ հարց,թե ո՞վ է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին,և արդյո՞ք կան քաղաքական գործիչներ,որոնց վարկանիշն էապես մեծանում է: Գաղտնիք չէ,որ ինչ-որ չափով վարչապետի չափանիշներին համապատասխանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջին շրջանում հայստանյան կուսակցություններն այնքան են լղոզվել,որ չես հասկանում որ կուսակցությունը կա,և որը չկա:Նիկոլ Փաշինյանն ընդամենը քաղաքական անհատ է: Նա բացարձակ գաղափարախոսություն չունի: Նա հայտարարել էր,որ իրենք իզմեր չեն ընդնում: Իսկ ահա Փաշինյանի վարկանիշի մասին խոսելն արդեն նույնիսկ անիմաստ է: Վարչապետն այլևս ոչինչ անել չի կարող իր վարկանիշը պահելու համար:

- Պարոն Բադալյան,Հայատանն այսօր ո՞ւր է գնում: Ի՞նչ կասեք Լանզարոտեի հայտնի կոնվենցիայի մասին:Այն ևս կջախջախի Փաշինյանի վարկանիշը:

- Հայաստան այս երկու տարվա ընթացքում այդպես էլ հստակ ցույց չի տալիս,թե որ ուղղությամբ է գնում: Հայաստանն ուղղակի օվկիանոսում մի նավ է, որը օրը մի օր հյուսիս է գնում, մի օր հարավ:Հայատանը դեգերում է, չկա Հայաստանի զարգացման տեսլականը: Անկախ նրանից, թե իշխանություններն ինչ օրենք կընդունեն մեկ է վարչապետի վարկանիշն անկում է ունենալու: Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուն պես ևս նրա վարկանիշն անկում կապրի, Ամուլսարի հարցը ևս նրա վարկանիշի վրա ազդելու է ու այդպես շարունակ:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА