o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

31.05.2020 10:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե հասնում է 10 հազարի, իսկ մահերը 120-ից ավելի են: Մինչդեռ պետական ամենաբարձր մակարդակով հանրությանը սովորեցնում են դիմակ կրել եւ ձեռքերը լվանալ՝ համարելով այն ամենաարդյունավետ պայքարի միջոցը: Ստեղծված աղետալի իրավիճակում, թե որքանո՞վ է հուսադրող օրվա իշխանության ձեռնարկած քայլերը, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ տեսակետը:

Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելու մեջ միգուցե հանցակազմի տարրեր լինեն. Բաղդասարյան (Տեսանյութ)

- Չարակամություն ոչ ոք թող չհամարի, որովհետեւ փաստերն եմ արձանագրում.  լսել ենք հայտարարություններ Հայաստանի իշխանավորներից, որ մեկ է, բոլորը պետք է վարակվեն, լսել ենք նաեւ, որ սա ընդամենը մանրուք է: Չեմ չարաշահի մարդու պահի տակ ասած խոսքը, թե պինցետով քաշենք-հանենք եւ այլն, բայց այդտեղ կա սիլոգիզմ: Այսինքն՝ ոչ թե ուղղակի, այլ անուղղակի ձեւով է ասվել: Բացի այդ, լսել ենք, որ այդ պաշտպանական միջոցներն անիմաստ են, նույնիսկ վնասակար են, ասում էին՝ ինչ-որ կերպ վերահսկվում է իրավիճակը, հետո՝ ասացին, որ չի վերահսկվում, որոշեցին, որ պետք է մեղմացնեն սահմանափակումները, ապա ասացին, որ հակառակը՝ պետք է ուժեղացնենք… Այնքան հակասական հայտարարություններ են եղել, որ քաղաքացին արդեն չի կարողանում կողմնորոշվել: Մանավանդ առողջապահական հարցերում չէր կարելի այդպես վարվել: Էլ չեմ ասում, որ մարդիկ չեն մոռանում՝ երբ համաճարակն արդեն սկսվել էր, քարոզարշավ էր գնում: Այսքանից հետո, ցավոք, այսօր Հայաստանի իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի: Կուզեի, որ գոնե այս հարցում իրենք հետեւողականություն դրսեւորեին, նպատակասլաց լինեին, եւ մենք էլ այսքան կորուսներ չունենայինք: Սա աղետ է, նույնիսկ եթե դավադրություն է, համամարդկային է, եւ իհարկե, մեզնից ամեն մեկը պետք է փորձի իրենից կախվածն անել, որ նվազագույն կորուստներով դուրս գանք այս իրավիճակից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА