o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խմե՞լ, թե չխմել տաք ջուր

30.05.2020 04:22 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Խմե՞լ, թե չխմել տաք ջուր

- Հարգելի բժիշկ, կարելի՞ է առավոտյան տաք ջուր խմել: Կամ սովորական ջուրը փոխարինել հանքային ջրով: Ջուրը խանգարու՞մ է մարսողությանը:

Հարցին պատասխանում է բժիշկ-դիետոլոգ ԼԻԴԻԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ.

Ինչո՞ւ են բժիշկները խորհուրդ տալիս ոչ մի դեպքում դիետիկ գազավորված ըմպելիք չխմել

- Կարելի՞ է առավոտյան տաք ջուր խմել. չէի կարծում, որ այս հարցը նման հետաքրքրություն է առաջացնում:
Տաք ջուր. ո՞րն է այն:
Սառը ջուր՝ մինչեւ 20 աստիճան:
Տաք ջուր՝ 20-35 աստիճան:
Եռացրած ջուր՝ 35 աստիճանից ավել:
- Ինչո՞ւ խմել տաք ջուր առավոտյան: 
- Ջուրը խթանում է ստամոքս-աղիքային տրակտի ակտիվությունը: Սա շատ կարեւոր է հատկապես փորկապությամբ տառապող մարդկանց համար: Բայց պետք է իմանալ, որ ջուրն ամենալավը խթանում է աղիքների գործունեությունը 20-22 աստիճանում: Իսկ հետո՝ ջրի ջերմաստիճանի բարձրացումով աղիները խթանող ակտիվությունը նվազում է:
Եռացրած ջուրը կխոչընդոտի աղիների շարժունությանը՝ հակասպազմոդիկ գործողությունների պատճառով:
Սառը (ցածր 20 աստիճանից) կամ սառույցով ջուրը եւս կխոչընդոտի աղիների շարժունությանը՝ մարսողական համակարգի հարթ մկանների ռեֆլեքսային սպազմի պատճառով:
Այսպիսով, նպաստավոր կարող է լինել միայն 20-22 աստիճանի ջրի օգտագործումը:
Նշեմ նաեւ, որ փորկապության դեպքում խորհուրդ է տրվում խմել ջուր մեծ կումերով:
- Ջուրը խանգարո՞ւմ է մարսողությանը:
- Տվյալներ չկան, որ ջուրը խանգարում է մարսողությանը՝ ստամոքսահյութի նոսրացման պատճառով:
Այնուամենայնիվ, ռեֆլյուքս հիվանդություն (այրոց) ունեցող մարդիկ չպետք է խմեն ավելի քան 1 բաժակ ջուր՝ ուտելուց առաջ, քանի որ որքան ստամոքսը լցված լինի, այնքան ավելի մեծ է ստամոքսի պարունակության հետ գալու ռիսկը՝ կերակրափողի մեջ:
- Եթե ավելացնեք կիտրոնի հյո՞ւթ:
- Գիշերվա ընթացքում ստամոքսում առկա աղաթթուն արդեն կենտրոնացած է, եւ հարկավոր չէ բարձրացնել ստամոքսի թթվայնությունը դատարկ ստամոքսում՝ ավելացնելով ջրի մեջ կիտրոնի հյութ: Եթե թթվային կախվածությամբ ստամոքս-աղիքային հիվանդություններ չկան (գաստրիտ, խոց), ապա ուտելուց հետո կարող եք ջուր խմել կիտրոնի հյութով:
- Կարելի՞ է սովորական ջուրը փոխարինել հանքային ջրով:
- Հնարավոր է, բայց ըստ ցուցումների (օրինակ՝ փորկապության դեպքում) եւ ոչ երկար ժամանակահատվածով՝ 3-6 շաբաթ, տարվա ընթացքում 2-3 անգամ:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА