o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.05.2020 22:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ապերախտ արարած է, դա նորություն չէ, ու ոչ ոքի չի զարմացնում: Դեռ թարմ է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ կապված դեպքը` այդ փաստաբանը մարտի մեկի գործով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում, սակայն իշխանական վերին հովանավորությամբ օրերս տեղի էր ունեցել ոճրախմբի հարձակում փաստաբանի տան վրա: Սակայն այժմ ներկայացնենք ապերախտության, այսպես ասած, ավելի գլոբալ դեպք: Մամուլի ասուլիսին մեր թղթակիցը քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանին հարց ուղղեց` կապված սահմանադրական հանրաքվեի, հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հոգեբանի դիտարկմամբ` կորոնավիրուսի շուրջ ստեղծված թնջուկի վրա, ներկայիս իշխանություններն ակտիվ կերպով ջուր են լցնում: Միհրդատ Մադաթյանի խոսքով` երկրի առաջին դեմքի կողմից դիմակային ցուցումները շատ խնդիրներ են լուծում: Հոգեբանի կարծիքով, կորոնավիրուսը փրկում է Նիկոլ Փաշինյանի հետույքը: Զարմանալի է, այդքանից հետո ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ հուշարձան չե՞ս ուզում կանգնեցնել, Նիկոլ տղա

ԶԱՐՄԱՆՔ

Բոլորին է հայտնի, որ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ հեքիմության ու տնայնաբուժության ոխերիմ թշնամի է: Սակայն զարմանալիորեն ճակատագրի հեգնանքով այնպես ստացվեց, որ Առողջապահության նախարարությունը սեփական կոտրած ձեռքով տարածել է ձեռնարկ, թե ինչպես  տան պայմաններում բուժվել կորոնավիրուսի ոչ ծանր տարբերակից: Այդտեղ զարմանալիորեն ամեն ինչ կոտրվում է պոլիկլինիկաների գլխին, որոնց «բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին  տրամադրում է խորհրդատվություն` վարակի փոխանցումը կանխելու եւ նախազգուշական միջոցառումների վերաբերյալ, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի եւ խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի եւ խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում)»: Իսկ մնացյալը, բառիս բուն իմաստով, շամանական գործողություններ են դիմակների, ձեռնոցների, քլորի լուծույթի եւ այլնի հետ: Ինչպես կասեր Օստաբ Իբրաիմիչը` ջրասուզվողների փրկությունը հենց ջրասուզվողների գործն է: Զարմանալով հանդերձ, մի հռետորական հարց` իսկ միգուցե հարկատուներիս հաշվին Արսեն Թորոսյանին այլեւս աշխատավարձ չվճարե՞ք:

ԶԱՐՄԱՆՔ

ԼՀԿ պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ էլ ահազանգում է, որ գույքահարկի ավելացման մասին օրենքը պատուհաս է դառնալու հասարակության գլխին: Նա մատնանշում է, որ «մի քանի անգամ ավելանալու է գույքահարկը, որը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար` 4 տարվա ընթացքում»: Սակայն դա այդ քայլասերված օրինագծի միակ պատուհասը չէ: Զարմանալիորեն «Բազմիցս խոսվող շքեղ առանձնատների մասով չկա որեւէ հավելյալ փոփոխություն` առավելագույն շեմը 100 մլն դրամ է 1% դրույքաչափով, որի արդյունքում չկա որեւէ տարբերություն Կենտրոնի բնակարանի եւ շքեղ առանձնատների միջեւ»: Ավելին` «վերացվում է չհարկվող շեմը, որի արդյունքում մոտ 580,000  քաղաքացի սկսելու է գույքահարկ վճարել, որը չի անում հիմա: Սա ոչ միայն հավելյալ սոցիալական խնդիրներ է առաջացնելու, այլ նաեւ պետական համակարգում ավելացնելու է հերթական վարչարարությունը եւ գործընթացները, աշխատակիցների քանակը եւ այլն»: Դե ինչ ասես, մի կողմից արդար է, որ հեղաշրջմանը աջակցած պողոսները պետք է լրացուցիչ հարկեր վճարեն ու տուժեն, սակայն ողջամիտ քաղաքացիներիս մեղքը ո՞րն է, որ մեզ վրա էլ դա պետք է ազդի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА