o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

29.05.2020 22:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշմամբ` վարույթ է ընդունվել ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ վճռաբեկ բողոքը: Վերջինս շարունակում է պահանջել, որպեսզի անվավեր ճանաչվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի երկու հրամանագիր, որը վերաբերում է նրան գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելուն, ինչպես նաեւ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելուն: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Ջհանգիրյանը ելույթ էր ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, մինչդեռ օրենքն արգելում է դատախազի կարգավիճակ ունեցողին զբաղվել քաղաքականությամբ: Նրա գործողությանն անմիջապես արձագանքել էր այն ժամանակվա դատախազությունը եւ նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին` Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դատախազության համակարգից հեռացնելու համար` նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը: Ինչեւէ, թեպետ մամուլում տեւական ժանանակ է, ինչ քննարկվում է, որ Ջհանգիրյանի այս ակտիվությունը պայմանավորված է նոր պաշտոնի ցանկությամբ, սակայն «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, վերջինս իշխանության հետ արդեն եկել է կոմպրոմիսի: 65-ամյա Ջհանգիրյանին հասկացրել են, որ այդ տարիքում որեւէ լուրջ պաշտոնի հավակնություն թող չունենա: Բայց դրա փոխարեն` կլինի դատարանի ցանկալի որոշում, ինչն էլ կնպաստի թոշակի բարձրացման: Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ բարձր թոշակի համար է Ջհանգիրյանն իր ծանր տեղը թեթեւացնում: Իրականում վերեւներից ակնարկել են, որ Ռ. Քոչարյանի դեմ Ջհանգիրյանի մատուցած այս ծառայությունը կվարձատրվի նրանով, որ մայիսի 23-ից արդեն գործող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքը, որը պետք է ուսումնասիրի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածում պաշտոնավարած գործիչների գույքը, նրբորեն կշրջանցի Գ. Ջհանգիրյանին:

Ամարասը կարող է բոլորիս համախմբել. Վահան Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА