o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սարսափելի է, բայց ազգը պատրաստ չէր անկախության. Պարույր Հայրիկյան

29.05.2020 22:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սարսափելի է, բայց ազգը պատրաստ չէր անկախության. Պարույր Հայրիկյան

Անկախության վերականգնման տոնի խորհրդի մասին ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ թեպետ վերահաստատեց, որ այն ազգային կարեւորագույն տոներից մեկն է, բայց, որպես ազգային կարեւորագույն տոն, նախեւառաջ առանձնացրեց Ղեւոնդ Ալիշանի մատնանշած հայ ազգի ստեղծման տոնը, որը կապված է Հայկի եւ Բելի ճակատամարտի օրվա հետ:

ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործողությունները չեն կարող համարվել իրավաչափ. փաստաբան (Տեսանյութ)

Իմաստուն ազգերն իրենց պատմության խորքերն են մտնում եւ այդ խորքերից բացահայտում ու սերունդների սեփականությունն են դարձնում ազգի ծագման իրադարձությունները: Հրեաները նույնիսկ հասել են Ադամի եւ Եվայի ստեղծմանը, իսկ մենք` հայերս, չնայած ունենք Ղեւոնդ Ալիշանի պես պատմաբան ու նախահայր, ով ասել է, որ հայ ազգի ստեղծման օրը պետք է լինի մեծագույն տոնանտարբերության ենք մատնել: Խոսքը` Նավասարդի տոնի մասին է, այսինքն` բուն Հայոց թվականի սկիզբը, որը նաեւ նշվում է հայ իրականության մեջ: Մեր ամենակարեւոր տոնը պետք է ազդարարվեր օգոստոսի 11-ին: Ի դեպ, հետաքրքրիր պատահականությամբ, եթե անցնում ենք նոր տոմարի, ապա օգոստոսի 11-ը դառնում է օգոստոսի 23, այսինքն` 1990 թվականին անկախության հռչակագրի ընդունման օրը: Ինչ վերաբերում է 1918 թվականի մայիսի 28-ին, պետք է ընդունենք, որ տխուր պայմաններում այն իրականություն դարձավ, ինչը մեզ պարտավորեցնում է վերանայել պատմության ընթացքում մեր թույլ տված սխալները եւ ճշմարտությամբ առաջնորդվել: Որքան էլ մեր արժանավոր, նվիրյալ նախնիները պայքարում էին Հայաստանի ինքնավարության համար, սա չէր ճշմարտությունը, այն ազգի նսեմացում էր, ազգի ստորացում: Մեր քաղաքական գործիչներն իրենց ազգային քաղաքական ընկալումով շատ փոքրիկ էին ու չէին համարձակվում երազել անկախ Հայաստան, բացի ազատություն երազող Միքայել Նալբանդյանից եւ Ռափայել Պատկանյանից, ով ասում էր. «Հայ է նա, ով կըղձա անկախ Հայաստան»: Մինչդեռ քաղաքական, իբրեւ թե շատ մարտական, վճռական պայքար էր սկսվել ընդամենը ինքնավարության համար` Թուրքիայի ներսում Ռուսաստանի հովանու ներքո հայկական ինքնավարության: Սարսափելի է, բայց ազգը պատրաստ չէր անկախության: Դրա համար Վրաստանը մայիսի 26-ին անկախություն հռչակեց, հետո ազերիները, որ դեռ ազգ չէին, անկախություն հռչակեցին, եւ նոր միայն հայերը ստիպված եղան ազդարարել, որ իրենք ստանձնում են հայ ժողովուրդի իշխանությունը: Մեկ տարի հետո միայն ազգային գիտակցությունն այնպիսի մակարդակի հասավ, որ պետականորեն ազդարարեց մայիսի 28-ը Հայաստանի անկախության օր: Բայց մեր հայրերը որտեղի՞ց իմանային, որ 70 տարի հետո` սրիկաներ են ի հայտ գալու ու իրենց ստեղծած տոնը փոխելու են` համարելով Առաջին հանրապետության անկախության օր: Այսպիսի սրիկայություն աշխարհը չի տեսել, որ նախնիները տոն ստեղծեն, ազգային ձեռքբերում ունենան, եւ հետո գան ինչ-որ լակոտներ (այլ բառով չի կարելի կոչել ՀՀՇ-ական թափթփուկ կեղտերին) եւ ուրիշների ստեղծած տոնն այլ կերպ ներկայացնեն:

Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելու մեջ միգուցե հանցակազմի տարրեր լինեն. Բաղդասարյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Պ. Հայրիկյանի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА