o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

29.05.2020 22:08 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

«Ժողովրդիս վարչապետը» հիմա հեռուստակադրերում երեւում է բացառապես դիմակով: Ճիշտ է, դիմակը ծուռ է դնում, բայց դրանում որոշակի դրական բան կա: Քանի որ շատ է սիրում պատմել «առաջնագծում խրամատ փորելու» մասին, այնուամենայնիվ, այդ դիմակը նրան թույլ չի տալիս «խրամատ փորել» սեփական քթանցքում: Սակայն գեղագիտական տեսակետից նրա հեռուստապատկերը չի շահել, քանզի «վոժդը» հիմա դարձել է լրիվ կեղտաբերան` այն աստիճանի, որ անգամ երեկվա երկրպագուներն ամոթից գետինն են մտնում այդպիսի վարչապետ ունենալու պատճառով:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

 

«ՉԻՊԸ» ԼՐԻՎ ԽՓԵԼ Է

Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին` Միքայել Մինասյանի կողմից հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, Նիկոլը ի ցույց դրեց նաեւ սեփական ծայրահեղ ցածր կրթական մակարդակը: Չհերքելով հանդերձ այդ խայտառակ փաստերը` նա ամբարտավան տոնով պնդեց, որ միեւնույնն է` ՊԵԿ-ը այլ կերպ վարվել չէր կարող: Դա հավասարազոր է «Լավ եմ անում» բանաձեւի, սակայն Մ. Մինասյանին հակադարձելու փորձը նրա մոտ ստացվեց շատ գռեհիկ: Նա փորձեց Սերժ Սարգսյանի ընտանիքին «տեղավորել» «Պապը եւ շաղգամը» հեքիաթի սյուժեում, բայց քանի որ բուն հեքիաթը շատ վատ գիտի (թերեւս ծանր մանկության հետեւանքով), ապա մոտը ստացվեց գռեհիկ հայհոյաբանություն: Ստացվեց, որ պատգամավորը նրան ասում է` քեզ մեղադրում են ծանրագույն կոռուպցիոն հանցագործությունների մեջ, եւ նա պատասխանեց, որ մեղադրողի ընտանիքի վրա քրեական գործեր կարել կտա: Ի դեպ, այդ սպառնալիքը, կարծես թե, Նիկոլին շատ է դուր գալիս, քանզի դա հղեց ոչ միայն ՀՀ երրորդ նախագահի ընտանիքին, այլ նաեւ հաջողացրել էր ակնարկել ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին, որ եթե փորփրի` վերջինիս ընտանիքում էլ մի բան կգտնիԻնչեւէ, Միքայել Մինասյանն այդ կեղտաբերան խոսքն անարձագանք չթողեց. «Որքան եփես, ականջները, միեւնույնն է, հում են մնում... Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է: Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղԼու՞րջ»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոյանն էլ արձանագրեց. «Մինչեւ Բիլլ Գեյթսն ամբողջ աշխարհին չիպավորում է, մեր վարչապետի չիպն ԱԺ-ում երեկ խփել էր»:

Նշենք, որ Նիկոլի «չիպը խփելու» պատճառը միայն կոռուպցիոն սկանդալը չէ: Այսօր` մայիսի 29-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրավոր կերպով կներկայացնի իր խորհրդատվական եզրակացությունը` 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԴ 7-րդ հոդվածի լույսի ներքո (պատիժ չկա առանց օրենքի)` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում: Կարելի է պատկերացնել, թե ինչպես է խուճապի մեջ հայտնվել Նիկոլը Ռոբերտ Քոչարյանին կրկին ազատության մեջ տեսնելու հեռանկարից... Նիկոլի համար վախեցնող հանգամանք է նաեւ դատարանների վարքագիծը` իր ցանկությամբ ձերբակալված անձանց դատարանների կողմից ազատ արձակելը: Նաեւ չի կարողացել կրկին կալանավորել «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին, չնայած, ըստ չար լեզուների, միջնորդություն ներկայացնողը անձամբ գլխավոր դատախազն էրՎատ ազդանշաններ գալիս են եւ Մոսկվայից: Գազի գինը վրացիներին 15 տոկոս զեղչելը շռնդալից ապտակ էր, հիմա էլ գումարվեց Inforuss.info հարթակի տագնապալի վերլուծականը: Մասնավորապես. «Վարչապետի ներքաղաքական դիրքերը թուլանում են, ընդ որում, այդ գործընթացն ուղղակիորեն կապված է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործընթացի հետ: Եթե Մոսկվան եղբայրական հարաբերություններ է կառուցում Հայաստանի հետ, ապա ԱՄՆ դրածոն պարզապես ռուսատյացությունը փոխարինել է հանրային ելույթներում սիրալիրությամբ` փորձելով թաքցնել երկրում եւ իշխանության մեջ լարվածության աճը»: Եվ Նիկոլին «ԱՄՆ դրածո» պիտակելը հոդվածում կրկնվում է մի քանի անգամ: 2018-ից ի վեր նման բան դեռ չէր եղելԿարճ ասած, Նիկոլի շաղգամը թարս է բուսնում:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՀՆԱԶԱՆԴ ՍՏՐՈՒԿ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Մայսի 29-ին, այսինքն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ռ, Քոչարյանի գործով եզրակացության հրապարակման օրը, Նիկոլը խոստացել էր վարակվածների «թիվ խփել»` ունենալ 10 հազարի ցուցանիշ: Թե արդյոք ինքը կամ «հայկական դոկտոր Մենգելե» Արսեն Թորոսյանը կհամարձակվի հայտարարել, որ մեկ օրում վարակվածներն ավելացել են 1800-ով` այսօր կտեսնենք սեփական աչքերով: Սակայն այդ ահասարսուռ թվերը Նիկոլն օգտագործում է մեկ այլ բանի համար` անընդհատ պահանջելով քաղաքացիներից դիմակ կրել ամենուրեք` սպառնալով անխնա տուգանքներով: Մինչդեռ ճակատագրի հեգնանքով այդ դիմակները կարծես դառնում են «ռուսական ռուլետկա»` դիմակների խոշորագույն արտադրող «Տավուշ տեքստիլում» վարակվածների թիվը 7-ից հասել է 80-ի...

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Իսկ Նիկոլը լրիվ դիմակացավ է կպել«Ոչ ոք չի  կարող բացառել, որ մենք կարող է ստիպված լինենք վերադառնալ կարանտինի, բայց կարող է նաեւ մինչ այդ խստացման այլ մեթոդներ կիրառվել: Մասնավորապես, կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելը պարտադիր է փակ եւ բաց տարածքներում: Այս պարագայում, երբ դիմակի առկայությունն է պարտադիր, նրա համար է, որ քաղաքացին կանգառ հասնելիս կամ փակ տարածությունում օգտագործի, իսկ երբ քաղաքացին առանց դիմակի քայլում է, մենք չգիտենք` նրա մոտ դիմակ կա՞, թե՞ ոչ: Իսկ ֆիզիկապես բոլորին ստուգել հնարավոր չէ: Հաջորդ հնարավոր խստացումը կարող է լինել սա, որ դիմակ կրելը պարտադիր դառնա հնարավոր բոլոր տարածքներում` բաց եւ փակ: Միայն տանը մարդը հնարավորություն կունենա դիմակ չկրել»,- հայտարարել է Փաշինյանը: Իսկ «չիպը խփելու» օրը` չորեքշաբթի, նա անգամ սպառնացել էր անգամ տանը դիմակ կրելը դարձնել պարտադիր: Ի՞նչ է դա, բորբոքված ուղեղի արգասի՞ք, թե՞ հանրությանը ճնշելու տեխնոլոգիա: Անվտանգության փորձագետ Արմեն Այվազյանը, օրինակ, դա բնութագրում է «բժշկական ֆաշիզմ»:

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ ԹԻՄՈՎ ԿՈՐԾԱՆՎԵԼՈ՞Ւ ԵՆ ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԻ ՀԵՏ

Իրականում ամեն նոր բան լավ մոռացված հինն է: Հին Հռոմում դիմակ կրելը ստրուկների ատրիբուտն էր: Ստրուկը հրամանով դիմակ էր դնում, որպեսզի չկարողանա առանց թույլտվության ուտել, զայրույթի պահին թքել տիրոջ վրա, եւ վերջապես` որպեսզի կոտրվի նրա ոգին եւ կամքը: Դիմակը կարող էր հանել միայն թույլտվությամբ... Այսինքն` քայլասերված խունտան փորձում է այդ «դիմակամոլությամբ» ՀՀ քաղաքացիներին վերածել հնազանդ ստրուկների, վարժեցնել ամենաաբսուրդային պահանջների կատարմանը: Կոտրել կամքը եւ ոգինՆրանց պետք են հնազանդ ստրուկներ, որպեսզի վաղը չըմբոստանան, երբ Նիկոլն անցնի Արցախի հարցի լուծման պարտվողական «փուլային տարբերակին»: Սակայն նույն Նիկոլն ու նրա դեղնակտուց թրաշամանուկները շատ վատ գիտեն պատմությունը: Հնագույն ժամանակներից կան վավերագրեր, որ ամենավատ ստրուկը ստացվում է հայից... Օտարները վաղուց գիտեն, որ հայից ստրուկ սարքել չի լինի, իսկ սրանց գլուխը  դա չի մտնում: Ու ոչ միայն հեռավոր անցյալի փաստերը, այլ անգամ 1918-ի իրողությունները: Մեջբերենք Նժդեհի` 1918-ի մայիսի հրամանը. «Պատմական Գուգարք աշխարհի քաջորդինե՛ր, անտուն-անտերական հայ գաղթականնե՛ր, եկել է ժամը, որ մենք` Հայկ Նահապետի թոռներս, արժանին հատուցենք մեր նենգ ու դավադիր թշնամուն, որ այնպես անողոքաբար գերեզմանների վերածեց լույսի եւ արդար վաստակի մեր սուրբ ՀայրենիքըԱնագորույն թշնամին նորից իր սուրն է բարձրացրել մեր կյանքի վրա, մեր Աստծո վրա: Հավատանք մեր ուժին, մեր Աստծուն: Ուրեմն հայե՛ր, եկե՛ք միանանք հանուն սուրբ գործի, հաղթանակ տանենք մահի եւ արհավիրքի հանդեպ, Գուգարքի այս խոր նվիրական ձորը դարձնենք թշնամու գերեզմանը: Ի՛ զեն հայեր, ի՛ մարտ»:

ВСЁ НЕНУЖНОЕ НА СЛОМ, СОБЕРЁМ МЕТАЛЛОЛОМ!ՉՎԱՐՉԱՊԵՏԸ` ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԵ՞Ջ

Մի՞թե սրանց թվում է, որ այդպիսի հրամաններով հաղթական մարտի գնացող ազգից ստրուկ կստացվի: Մի՞թե պատրանքներ ունեն, որ հնարավոր է Շուշին ազատագրող, մահվանն ընդառաջ երգուպարով գնացող հային ստրկացնել: Մտքներիցդ հանեք, դա հայերն են, այլ ոչ թե ձեր թիմի գենետիկ աղբը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА