o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին

29.05.2020 17:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին

Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի հերթական հաջողված նախաձեռնության արդյուքներին: Այս ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարության տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:

Ժամանակավոր փակ կլինի Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը

Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող  2-րդ բաղադրիչի շրջանակներում ձեռք են բերվել հինգ  բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, որոնք նախատեսված են խոշորացված Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքների կարողությունները զարգացնելու համար:

Ծանոթանալով նոր տեխնիկային՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ մարզերի զարգացման ու առաջընթացի տեսանկյունից կարևոր է համարում հիմնադրամի գործունեությունը և բարձր է գնահատում միջազգային գործընկերների աջակցությունը՝ ուղղված խոշորացված համայնքների ռեսուրսները հզորացմանը:

Նշված ծրագիրը ևս համայնքների միավորման գործընթացի առավելություններից է:  Նախարար Պապիկյանի խոսքով այս տեխնիկայի միջոցով համայնքներն ի զորու կլինեն սեփական ուժերով լուծել տեղական նշանակության խնդիրներ, էական փոփոխություններ մտցնելով համայնքի առօրյայում և գյուղատնտեսական աշխատանքներում:

Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ճանապարհներին բուք է. Ջերմուկում, Չարենցավանում եւ Հրազդանում ձյուն է տեղում

ՀՀ ՏԿԵՆ ՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանն էլ նշել է, որ հիմնադրամի ծրագրերը շարունակական են լինելու, և տեխնիկայի այս խմբաքանակի համալրումը ՍՆՏԶ ծրագիր հերթական հաջողված փորձերից է: Մեծ թվով խոշորացված համայնքներում մինչ օրս իրականացվել են լայնածավալ այլ ներդրումներ ևս, որոնց շնորհիվ բարելավվել է համայնքային կյանքի որակը:

ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով խոշորացված համայնքների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացվել  նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ինչպես նաև Շվեցարիական զարգացման գործակալության (SDC) դրամաշնորհների միջոցներով:

Ընդհանուր առմամբ մինչ օրս խոշորացված համայնքներին տրամադրվել է շուրջ 5 մլրդ դրամի տեխնիկական օճանդակություն, այդ թվում՝  գյուղ.տեխնիկա՝  49   հատ, կոմունալ տեխնիկա՝ 142 հատ, միկրոավտոբուսներ՝                                 21   հատ, Աղբամաններ՝  1945 հատ:

Թումանյան-Օձուն ճանապարհահատվածը ժամը մի քանի ժամ փակ է լինելու

Նոր հինգ էքսկավատորները համայնքներ կհասնեն առաջիկա օրերին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА