o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է լռում պարետատունը չգործող միջմարզային տրանսպորտի մասին

29.05.2020 19:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ է լռում պարետատունը չգործող միջմարզային տրանսպորտի մասին

Iravunk.com-ը ավելի վաղ գրեց,որ Հայաստանում միջմարզային տրանսպորտը գտնվում է անասելի վատ՝ խայտառակ վիճակում, իսկ ահա պարետատունը հանձինս՝ պարետ Ավինյանի այս մասին խորհրդավոր կերպով լռում է, իբրև խուճապ չատաջացնելու և հանրության զայրույթը կրկին անգամ չշարժելու միտումով: Օրեր առաջ Iravunk.com-ը դիմեց Աբովյանի քաղաքապետարան, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով: Աբովյանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապետի բաժնից Անի Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աբովյանի քաղաքապետարանը չի զբաղվում նմանատիպ խնդիրներով, և ի տարբերություն Երևանի քաղաքապետարանի, Աբովյանում տրանսպորտը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ ,այն պատկանում է մասնավոր անհատներին: Սակայն, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից հայտարարված մրցույթով են ընտրվում և մրցույթը շահում այդ առանձին անհատները մեզ պարզել չհաջողվեց:

Նա, ով Անվտանգության խորհրդի նիստը վերածում է տերպետրոսյանական պացիֆիզմի, ոչ թե հաղթանակի մասին է մտածում, այլ փախուստի. Հայկ Մարտիրոսյան

Հիշեցնենք, որ ամբողջ ՀՀ տարածքում միջմարզային տրանսպորտը գրեթե չի գործում,սակայն այդ մասին չգիտես ինչու լռում է պարետատունը:

Հ.Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА