o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կոշտ հրամանագիր է ստորագրել ու սպառնում է փակել Twitter-ը եւ Facebook-ը

29.05.2020 15:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը կոշտ հրամանագիր է ստորագրել ու սպառնում է փակել Twitter-ը եւ Facebook-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հրամանագիր է ստորագրել սոցցանցերի գործունեության կարգավորման մասին։ Սպիտակ տանը բացատրում են, որ այս փաստաթուղթը իշխանություններին ավելի շատ իրավունքներ կտա՝ սոցիալական ցանցերի գործունեության կանոնակարգման համար, ընդհուպ մինչեւ դրանց արգելափակում։ Հրամանագրի տեքստը դեռ չի հրապարակվել, սակայն ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է խստացնել սոցիալական ցանցերի գործունեության կարգավորման միջոցառումները կամ ընդհանրապես փակել դրանք: ԱՄՆ նախագահի կարծիքով ՝ սոցցանցերը փորձում են խանգարել հանրապետականներին՝իրենց տեսակետներն արտահայտել։ «Հանրապետականների մոտ տպավորություն է ստեղծվել, որ սոցցանցերն իրենց հարթակներում ամբողջությամբ խլացրել են պահպանողականների ձայները։ Մենք խստորեն կկարգավորենք դրանց գործունեությունը կամ ընդհանրապես փակենք դրանք, քանի որ չենք կարող թույլ տալ իրադարձությունների նման զարգացում»,- հայտնել Է Թրամփը։ Ընդ որում, ճակատագրի հեգնանքով, դաարել է իր միկրոբլոգի էջերից։

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել, որ Twitter-ը ավտոմատ կերպով նշում է ԱՄՆ նախագահի որոշ հրապարակումնե ՝ որպես ակնհայտ կեղծիք։ Դա զայրացրել է Սպիտակ տան ղեկավարին, եւ նա ծառայությանը մեղադրել է խոսքի ազատությունը ճնշելու եւ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Ամերիկացի առաջնորդը միաժամանակ սոցցանցերի ակտիվ օգտատեր է։ Ամեն օր նրա պաշտոնական էջերում հաղորդագրություններ են տեղադրվում, որոնք երբեմն տասնյակ ու հարյուրավոր են։ Թրամփը բազմիցս ասել է, որ գրառումներն ինքն է գրում եւ միայն բացառիկ դեպքերում է նրանց տեքստը թելադրում օգնականին։ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերի հանդեպ իր սերը բացատրում է նրանով, որ նրանց օգնությամբ, առանց ԶԼՄ-ների միջնորդության, նա կարող է ուղղակիորեն դիմել ամերիկացիներին: Պաշտոնական մեդիան, Թրամփի կարծիքով, հաճախ է կեղծ լուրեր տարածում նրա մասին եւ դեմոկրատներին օգնում է պայքարել նրա դեմ: ԶԼՄ-ների անվստահության պատճառով Սպիտակ տան ղեկավարը շարունակում է օգտվել սոցցանցերից՝ չնայած Twitter-ի քաղաքականությունից դժգոհությանը։ «Եթե մենք իսկապես օբյեկտիվ լրատվամիջոցներ ունենայինք, ես արագ կանեի դա (կհեռացնեի Twitter- ի էջը) )»,- հայտարարել Է նա լրագրողներին Սպիտակ տանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА