o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի կառավարությունը, մեր օրերի բառակույտով ասած, շատ «սեւ» է ու հակահեղափոխական․ Անդրանիկ Թեւանյան

29.05.2020 12:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վրաստանի կառավարությունը, մեր օրերի բառակույտով ասած, շատ «սեւ» է ու հակահեղափոխական․ Անդրանիկ Թեւանյան

Վևաստանի կառավարությունը  կարծես Նիկոլ Փաշինյանի կառավարության ինադու գործեն, հերիք չէ կորոնավիրուսի դեմ պայքարում են տասնապատիկ բարձր արդյունավետությամբ, դեռ մի բան էլ կարողացան ռուսական գազի գնի 15–տոկոսանոց իջեցում ապահովել։ Այս ամսին այսօր՝ մայիսի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա մասնավորապես նշել է․

Անդրանիկ Թեւանյան. Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով

«Հայտնի խոսք կա՝ հարևանի հարսը միշտ ավելի սիրուն է լինում։ Սա ուղղակի և փոխաբերական իմաստ ունի։

Որոշ մարդկանց էությունն այնպիսին է, որ նրանք հակված են չգնահատել ու տիրություն չանել սեփականը և մտածել, որ միշտ լավ է այնտեղ, ուր իրենք չկան, որ ուրիշների մոտ ամեն ինչ կարգին է, իսկ իրենց մոտ՝ ոչ, որ սեփական տանը մարգարեներ չկան, իսկ դրսում՝ ինչքան ասես։ Դա, իհարկե, սխալ մոտեցում է։

Կան, սակայն, դեպքեր, երբ հարևանի «հարսն» իրոք լավն է, քան քո «փողոցայինը»։ Թվերի ու փաստերի դեմ ոչինչ չես կարող անել։ Տվյալ դեպքում նկատի ունեմ Վրաստանի վարչապետի ու նրա գլխավորած գործադիր մարմնի հակահամաճարակային քաղաքականությունը։

Վրաստանի կառավարությունը, մեր օրերի բառակույտով ասած, շատ «սև» է ու հակահեղափոխական։

Նրանք կարծես Նիկոլ Փաշինյանի կառավարության ինադու գործեն։ Հերիք չէ կորոնավիրուսի դեմ պայքարում են տասնապատիկ բարձր արդյունավետությամբ, դեռ մի բան էլ կարողացան ռուսական գազի գնի 15–տոկոսանոց իջեցում ապահովել։ Դիմակների էժանությունն էլ ձեզ փեշքեշ։

Ասե՛ք, որ հարևանի «հարսը» տվյալ դեպքում իսկականից սիրուն է մերինից»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА