o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով

29.05.2020 12:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով

ԱՄՆ-ում երկու բերանով աղջիկ է ծնվել։ Դեպքը նկարագրված է BMJ Case Reports բժշկական ամսագրում հրապարակված աշխատանքում:

Շեղման առաջին նշանները նկատվել են, երբ երեխան դեռ չէր ծնվել: Հղիության երրորդ եռամսյակում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պտղի մոտ ծնոտի ոսկորի աջ կողմում հայտնաբերվել է անոմալ զանգված: Մասնագետները ենթադրել են, որ դա բնածին կիստա է, տերատոմա կամ ֆիբրոզային դիսփլոզիա։

Աթամբաևը դատապարտվել է 11 տարվա և երկու ամսվա ազատազրկման

Ծնվելուց հետո աղջկա զննումը ցույց է տվել, որ նրա մոտ առկա է երկրորդ բերան՝ մոտ մեկ սանտիմետր մեծությամբ, փոքրիկ ծնոտով,  ռուդիմենտար լեզվով, որը կրկնում էր հիմնական շարժումները: Անոմալիայի պատճառը են համարել դիպրոզոպիան՝ զարգացման հազվադեպ արատ, որը առաջացնու է դիմա-գանգային կառուցվածքի մասերը:

Երբ լրացավ երեխայի վեց ամիսը, նրան վիրահատեցին՝ հեռացնելով լրացուցիչ բերանը։ Կես տարվա ընթացքում վիրահատությունից հետո մնացած կարերն ամբողջությամբ բուժել են։ Բժիշկները նշել են, որ աղջիկը կերակրվելիս դժվարություններ չի ունեցել, սակայն չէր կարողանում շարժել բերանի աջ անկյունը։ Դա կարող էր բացատրվել երկրորդ բերանի շրջանում գտնվող համապատասխան մկանների կամ նյարդերի վնասվածքով։

20-րդ դարի սկզբից բժշկական գրականության մեջ հիշատակվում է դիփրոզոպիայի մոտ 35 դեպք։ Շեղումն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА