o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետերբուրգում կթույլատրեն դիմակ չկրել փողոցում

29.05.2020 12:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պետերբուրգում կթույլատրեն դիմակ չկրել փողոցում

Սանկտ Պետերբուրգի բնակիչներին հունիսից կթույլատրեն դիմակներ չկրել փողոցներում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Սմոլնիի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հունիսի 1-ից մինչեւ 14-ը կսկսեն մեղմել քաղաքում ավելի վաղ սահմանված սահմանափակումները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Մասնավորապես, փողոցներում դիմակների եւ ձեռնոցների կրումը խրախուսական բնույթ է կրելու։ Ընդ որում, անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը տրանսպորտում, խանութներում եւ այլ հասարակական վայրերում դեռեւս պարտադիր կլինի:

Ադրբեջանում դիմակ չկրելու համար տուգանքը կդառնա մինչև 470 դոլար

65 տարեկանից բարձր պետերբուրգցիների համար ինքնամեկուսացման պահպանումը նույնպես պարտադիր կլինի:  Բացի այդ, քաղաքում կբացվեն գերեզմանոցները և կգործեն նոտարական և իրավաբանական գրասենյակները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА