o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել․ «Ժողովուրդ»

29.05.2020 11:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Ըստ մեր տեղեկությունների՝ պարզվել է, որ այդ կազմից դուրս են մնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ձեր ապազգային, սորոսական ու եղկելի ձեռքերը հեռո՛ւ տարեք Հայ Եկեղեցուց. Գեղամ Պետրոսյան

Հետաքրքիր է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը իր թիմի երկու անդամներին խորհրդի կազմում չի ներառել: Բանն այն է, որ այդ կազմը հաստատվում է նախարարի գիտությամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչու է նման որոշում կայացվել: Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Ես նախկինում եղել եմ տուրիզմի կոմիտեի նախագահը, խորհրդարան գալուց հետո արդեն այժմյան տուրիզմի նախագահն է ընդգրկվել»: Իսկ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. «Մի քանի օր առաջ եմ տեղեկացել դրա մասին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից»:

Մանրամասները՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА